ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` ջերմաչափ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջերմաչափի ստեղծման պատմությունը սկսվել է շատ տարիներ առաջ: Մարդիկ միշտ էլ ցանկացել են ունենալ մի սարք, որը կարող է չափել որոշակի առարկայի տաքացման կամ սառեցման աստիճանը: Նման հնարավորություն հայտնվել է 1592 թվականին, երբ Գալիլեյը նախագծել է իր այն առաջին սարքը, որը հնարավորություն է տվել որոշել ջերմաստիճանի փոփոխությունը: Այդ սարքը, որը բաղկացած է եղել ապակե գնդիկից և նրան զոդված ապակե խողովակից, կոչվել է ջերմոսկոպ: Խողովակի ծայրը դրվել է ջրով անոթի մեջ, և գնդիկը տաքացվել է: Երբ տաքացնելը դադարեցվել է, գնդիկի ներսում ճնշումը ընկել է, և ջուրը մթնոլորտային ճնշման ազդեցության տակ բարձրացել է խողովակի միջով: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց տեղի է ունեցել հակառակ պրոցեսը, և խողովակի մեջ ջրի մակարդակը նվազել է: Այդ սարքը սանդղակ չի ունեցել, և դրանով հնարավոր չի եղել ճշգրիտ որոշել ջերմաստիճանի արժեքը: Հետո Ֆլորենցիայի գիտնականներն են վերացրել այդ բացթողումը, որի արդյունքում չափումներն ավելի ճշգրիտ են դարձել: Այդպես ստեղծվել է ջերմաչափի առաջին նախատիպը:

Հաջորդ դարի սկզբին հայտնի ֆլորենցիացի գիտնական, Գալիլեյի ուսանող Էվանգելիստա Տորիչելլին, հայտնագործել է ալկոհոլային ջերմաչափը: Նրա սարքում ապակյա գնդիկը եղել է ապակե խողովակի տակ, իսկ ջրի փոխարեն օգտագործվել է սպիրտ: Այդ սարքի ցուցանիշները  անկախ են եղել մթնոլորտային ճնշումից: Սնդիկային առաջին ջերմաչափի գյուտը կատարել է Ֆարենհեյտը 1714 թվականով: Իր սանդղակի ստորին կետի համար նա վերցրել է 32 աստիճանը, ինչը համապատասխանում է աղաջրի լուծույթի սառեցման կետին, իսկ վերին կետի համար վերցվել է 2120 աստիճանը, որը  ջրի եռման ջերմաստիճանն է: Նշենք, որ ԱՄՆ-ում մինչ օրս էլ օգտագործվում է Ֆարենհեյթի սանդղակը: 1730 թվականին Ֆրանսիացի գիտնական Ռոմուրն առաջարկել է սանդղակ, որի ծայրահեղ կետերը ջրի եռման և սառեցման ջերմաստիճաններն են,  ջրի սառեցման ջերմաստիճանը ընդունվել է որպես Ռոմուրի սանդղակի 0 աստիճան, իսկ եռման ջերմաստիճանը 80 աստիճանը: Ներկայումս Ռոմուրի սանդղակը գործնականում չի օգտագործվում: 28 տարի անց, շվեդ հետազոտող Ցելսիուսը մշակել է իր ջերմաստիճանային սանդղակը, որտեղ ևս ջրի եռման և սառեցման ջերմաստիճաններն են ընդունվել որպես վերին և ստորին կետեր, ինչպես Ռոմուրի սանդղակում, բայց նրանց միջակայքը բաժանվել է ոչ թե 80-ի, այլ 100-ի: Սկզբնապես աստիճանավորումը եղել է վերևից ներքև, այսինքն ջրի եռման ջերմաստիճանը ընդունվել է 0 աստիճան, իսկ սառեցումը 100 աստիճան: Նման բաժանման անհարմարությունը շուտով ակնհայտ է դարձել, և հետագայում Ստրեմմերն ու Լիննեանը կատարել են տեղափոխություն ստեղծելով այն ջերմաստիճանային միջակայքը, որին մենք սովոր ենք: 19-րդ դարի կեսերին բրիտանացի գիտնական Ուիլյամ Թոմսոնը, որը հայտնի էր որպես լորդ Կելվին, առաջարկել է իր ջերմաստիճանային սանդղակը, որի ստորին կետը -273,15 0С է՝ բացարձակ զրոն:

Ներկայումս ամենաշատ օգտագործվող ջերմաչափերը ցելսիուսայիններն են, ԱՄՆ-ում դեռ օգտագործվում է Ֆարենհայտի սանդղակը, իսկ Կելվինի սանդղակը ամենատարածվածն է գիտության մեջ:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular