ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակցությամբ. Մակրոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակցությամբ: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել են Ելիսեյան պալատից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, փոխացնում է ՏԱՍՍ-ը:

«Հանրապետության Նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը»,- հայտնել են Մակրոնի վարչակազմից:

«Ֆրանսիան ձգտում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիներով` այդ տարածքում կայունություն և անվտանգություն հաստատելու նպատակով», - շեշտել են Ելիսեյան պալատից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular