ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ Վերահսկիչ պալատի պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վերահսկիչ պալատի պատվիրակությունը` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, մեկնելու է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբի՝ մասնակցելու Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (ԻՆՏՈՍԱԻ) 22-րդ համագումարի աշխատանքներին:

Շուրջ երկու հարյուր երկրից ժամանած պատվիրակների հիմնական ուշադրությունն այդ օրերին սևեռվելու է արդյունավետ վարչարարությանն ու կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմանը վերաբերող հարցերին: Համագումարի պատվիրակները բացի կանոնադրական խնդիրներից անդրադառնալու են նաև աուդիտի միջազգային ստանդարտներին:

Մի շարք նոր ստանդարտների մշակման և հետագա իրագործման աշխատանքներում իր դերակատարումն ունի նաև ՀՀ վերահսկիչ պալատը, որը, միաժամանակ, հանդիսանում է ԻՆՏՈՍԱԻ տարածաշրջանային և մասնագիտական կառույցների անդամ:

Համագումարն անցկացվում է երեք տարին մեկ անգամ: Առաջիկա երեք տարիներին համաշխարհային այս կազմակերպությունը նախագահելու է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ բարձրագույն մարմինը:

Համագումարի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունենալու Իրանի, ԱՄԷ, ԵԱՏՄ և մերձբալթյան երկրների իրենց գործընկերների հետ. քննարկվելու են համատեղ ծրագրերին և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Համագումարի աշխատանքների արդյունքներն ամփոփվելու են եզրափակիչ հռչակագրում: Համագումարի գլխավոր նստաշրջանի փակմանը տեղի է ունենալու նաև 23-րդ համագումարի անցկացման վայրի և ղեկավար խորհրդի ընտրություն:

Դեկտեմբերի 13-ին ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը վերադառնալու է Հայաստան։

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular