Գվարդիոլա. Ինձ հիացնում են Կլոպն ու Անչելոտին, շնորհակալ եմ նրանց
ՍՊՈՐՏԱնգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շնորհակալություն է հայտնել «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին եւ Լիվերպուլի «Էվերտոնի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին չեմպիոնության առթիվ առաջիններից շնորհավորելու համար։
«Շատ եմ գնահատում Կլոպի եւ Անչելոտիի շնորհավորանքները։ Ինձ հիացնում են այդ մասնագետները։ Կլոպը ինձ համար եղել է ներշնչանքի աղբյուր։ Նա ինձ ավելի լավ մարզիչ է դարձրել Դորտմունդի «Բորուսիայում» եւ «Լիվերպուլում» կատարած աշխատանքի եւ մրցակցության շնորհիվ։ Նա ստիպել է ինձ ավելի շատ մտածել հանդիպումների եւ մրցակիցների մասին։ Շատ շնորհակալ եմ նրանց եւ գնահատում եմ նրանց խոսքը»,– Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News–ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ժամանակից շուտ նվաճեց տիտղոսը, երբ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդը» 36–րդ տուրի խաղում 1։2 հաշվով պարտվեց «Լեսթեր Սիթիին» եւ զրկվեց առաջին տեղ բարձրանալու հնարավորությունից։