ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի ոտքերի առաջ գառ մորթող գյուղացու միջև։

Երկուսին էլ հասնում է մեկական քվեաթերթիկ, նրանց ձայները հավասար են։ Բայց եթե այդ գյուղացին ազատված է մտածելու բեռից, ապա Homo sapiens-ը պարտավոր է մտածել է ոչ միայն իր մասին, այլև՝ պետության ու այդ գյուղացու։

Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի միջև։ Homo sapiens-ը, վաղուց հրաժարական տված լինելով, երկրի համար նոր էջի հնարավորություն կստեղծեր։ Նիկոլը աշխարհընկալմամբ չի տարբերվում իր համար գառ մորթողից։

Իսկ ո՞րն է ընդհանրությունը՝ Homo sapiens-ի և Նիկոլի ընտրազանգվածի. եթե Նիկոլը վերարտադրվեց, երկուսին էլ սպասում է նույն աղետը, նույն ողբերգական ապագան։

Լրջանա՞լ, թե՞ չլրջանալ

Անտարբեր և չլրջացող Հայաստանը ստեղծում է բոլոր պայմանները, որ Ադրբեջանն անի այն, ինչ ուզում է։ Մի շարք հանգամանքներ թշնամուն հիմք են տվել մտածելու, թե մենք այլևս անկենսունակ ենք.

1. Նոյեմբերի 10-ից առ այսօր Փաշինյանի իշխանության գոյությունը։
2. Իշխանության առաջարկած անթասիբ խաղաղության գաղափարի ինտենսիվ տիրաժավորումը և դրա կողմնակիցների գոյությունը։
3. Պարտությունից և ահռելի զոհերից հետո Փաշինյանին աջակցող որոշակի ընտրազանգվածի առկայությունը։
4. Ռեստորանային-խնջույքային կյանքի՝ շատ արագ վերսկսումը։ Կորստի գաղափարի անլիարժեքությունը։
5. Ամբողջականությունը կորցրած Հայաստան և հայ ժողովուրդ. ամեն բնակավայր ապրում է իր կյանքով, իր հոգսերով ու չի ընկալում պետությունը՝ որպես ամբողջություն։
6. Կառավարման համակարգի լիակատար փլուզումը։

Ցանկացած պետություն, եթե տեսնի իր հակառակորդի մոտ նման վիճակ, կշտապի օգտվել։ Նույնիսկ բարեկամ պետություններն են օգտվում այլ պետության անօգնականությունից, էլ ուր մնաց՝ հակառակորդը։

Մենք նեկրոֆիլի համառությամբ՝ 7 ամիս է՝ պատմության հին էջում ենք մնացել, որտեղ պարտություն է, աղետ, ողբերգություն։ Եվ դեռ քննարկում ենք հնարավորությունը՝ վստահության քվե տալու մեր այդ էջին՝ դրանով բացելով նոր աղետների դուռը։

Հայաստանում կա կենսունակ մեկ բանաձև՝ Արժանապատիվ խաղաղությունը։ Մնացած բոլորը ձևակերպումները տանում են դեպի պատերազմ ու նվաստացում։ Հայաստանի գալիք քաղաքական պետական էլիտաները պետք է ձևավորվեն այս գաղափարի տակ։ Մնացածը կամ «սպիտակ դրոշ» է կամ գավառական հայրենասիրություն:

Արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհը Հայաստանում նոր իշխանության ձևավորումն է։ Իշխանություն, որը երկրի ներսում և բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերությունների տրամաբանության մեջ կբացի նոր էջ։ Սա ընտրություն չէ անձերի, կուսակցությունների և նույնիսկ ծրագրերի միջև։ Սա ձայնի «տասովշիկների» և թիմային կապվածության ընտրություն չէ։ Սա պետության լինելու կամ չլինելու ընտրություն է։ Երկրում տագնապի աստիճանը թույլ է։ Հարյուր-հազարներով սա չենք գիտակցում։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular