ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է որոշվում, թե քաղաքացիները կորոնավիրուսի դեմ որ պատվաստանյութով են պատվաստվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում պատվաստումների մեկնարկից մինչև այս պահը կատարվել է 15704 առաջնային տեղաչափ պատվաստում, այս թվից 763-ը եղել է երկրորդային դեղաչափ պատվաստում։ Այս մասին ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Այս թիվը նշանակում է, որ 15704 քաղաքացի արդեն պատվաստվել է։

Նշենք, որ ՀՀ-ում պատվաստաումները իրականացվում են ռուսական Sputnik V, բրիտանական AstraZeneca և չինական CoronaVac պատվաստանյութերով։

Խաչատրյանը հայտնեց, որ նախարարությունը առանձին հաշվարկ չի կատարում, թե որ պատվաստանյութով քանի քաղաքացի է պատվաստվում, սակայն համեմատաբար ամենաշատ պատվաստումները կատարվել են AstraZeneca-ով, իսկ ամենաքիչը՝ CoronaVac-ով՝ հաշվի առնելով ձեռքբերման ամսաթվերը։

Իսկ թե ովքեր են պատվաստվում և ինչ սկզբունքով է որոշվում, Խաչատրյանը հայտնեց, որ այս հարցը կարգավորվում է նախարարի հրամանով։

«Ընդամենը հաշվի առնելով Sputnik V-ի քանակները, մենք ասում ենք, որ 18-54 տարեկան խոցելի խմբերի քաղաքացիները կարող են պատվաստվել Sputnik V-ով։ Խոցելի խմբերում են փակ հաստատությունների աշխատակիցներն ու բնակիչները, բժիշկները՝ մենք ի սկզբանե արել էինք նրանց այդ պատվաստանյութով, ինչպես նաև խրոնիկ հիվանդները։ Իսկ 55-ից բարձր խոցելի խմբերը կարող են պատվաստվել AstraZeneca-ով և CoronaVac-ով։ Եվ 18-ից սկսած մյուս քաղաքացիների դեպքում էլ, որոնք խրոնիկ հիվանդություն չունեն, տալիս ենք հնարավորություն, որ կարող են AstraZeneca-ով և CoronaVac-ով պատվաստվել»,- ասաց Խչատրյանը։

Ճշտող հարցին, արդյոք մինչ այժմ եղել են դեպքեր, երբ նախարարի հրամանով բացառություններ են եղել, և համապատասխան պատվաստանյութով պատվաստվել է մեկ այլ խմբի քաղաքացի՝ Խաչատրյանը ասաց, որ չի եղել։

Նա նաև հայտնեց, որ մասնավոր կլինիկաների կողմից էլ պատվաստումներ չեն իրականացվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular