Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Ուկրաինայի միջազգային մրցաշարին
ՍՊՈՐՏՀայաստանը ներկայացնող մարզիկները կմասնակցեն Ուկրաինայի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է համապատասխան ֆեդերացիան:
«Ուկրաինայի միջազգային գավաթ-2021» մրցաշարին կմասնակցեն Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը և Եվրոպայի եզրափակիչի մասնակից Գագիկ Խաչիկյանը, երիտասարդներ (տղաներ) Քութաիսիի գավաթակիր Համլետ Մանուկյանը, մեծահասակներ (աղջիկներ) Աննա Գրիգորյանը:
Մրցաշարը կկայանա մայիսի 22-23-ին: