ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարավոր խաղաղություն. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարավոր խաղաղություն
 
Ահա այս պարզ բանաձևի մեջ է Հայաստանի ընտրությունը։ 2018-ին մարդկանց մի մասն ընտրեց Նիկոլին, որովհետև անտարբեր էր Արցախի ճակատագրի նկատմամբ, հոգնել էր պատերազմի վտանգից կամ ամեն գնով դեմ էր պատերազմին։ Մարդիկ ուզում էին լավ կյանք՝ առանց տագնապի։ Ու մինչև կսկսեք հակադարձել, թե իրականում Նիկոլին իշխանության բերելու պատճառները սոցիալական էին, տիրում էր անարդարություն, կարմիր գծերի ու արագաչափերի «տեռոր», նայեք ձեր շուրջբոլորը։ Այդ ամենը կա նաև այսօր՝ ավելի բացահայտ ու ավելի լպիրշ։ Ու տպավորություն է, թե մի մասն առանձնապես չի էլ նեղվում այդ փաստից։ Հետևաբար, եկեք չխաբենք ինքներս մեզ։
Մարդիկ գիտակցաբար ընտրեցին Նիկոլին և նրա անթաքույց պարտվողական պացիֆիզմը. հավաքական «սաքունցանիկոլական» գիծը։ Ու այդպես էլ կշարունակվեր, եթե չլիներ պատերազմը։ Քչերն էին գիտակցումը, որ պատերազմը ոչ միայն հանուն Արցախի է, այլև հանուն Հայաստանի անվտանգության։ Ու բոլորին թվում էր, թե Արցախը տանք, խաղաղ և անվտանգ ենք ապրելու։ Նաև այս ինքնախաբեության պատճառով էր, որ չնայած սոսկալի կորուստներին, դավաճանությանը, միտումնավոր պարտությանը, Նիկոլը մնաց։ Մնաց, որովհետև մարդիկ ընկան 2-րդ ամենամեծ թակարդը՝ հավատալով, թե «ինչ եղել, եղել է, վիժվածքը եթե մնա, պատերազմը չի վերսկսի»։
Շատերն ինչպես առաջ, այնպես էլ հիմա չեն ուզում առերեսվել իրականությանը։ Իսկ իրականությանն այն է, որ երբ ասվում էր՝ Նիկոլը եթե գա լինելու է պատերազմ, ոչ ոք չէր լսում։ Հետո երբ ասվում էր, որ Նիկոլի դիվանագիտությունը հանգեցնելու է պատերազմի, էլի ոչ ոք չլսեց, այնպես ինչպես 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ասվում էր, որ եթե Նիկոլը մնա, միշտ լինելու է պերմանենտ պատերազմ (և՛ երկրի ներսում, և՛ երկրի սահմաններին) ու էլի ոչ ոք չլսեց։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև «նիկոլիզմի» հիմքում իրականության հերքումն է։
Կապիտուլյացիային հաջորդած 6 ամիսներին Նիկոլը զբաղվել է ամեն ինչով, բացի նոր պատերազմը կանխելուց։
6 ամիս պաշտպանության հարբեցող նախարարը զբաղված է սապոգ լիզելով՝ առաջնագիծը կառուցելու փոխարեն։
6 ամիս քանդվում է գլխավոր շտաբը, կամ այն ինչ մնացել է դրանից։ Իսկ այդ ընթացքում Արցախը օկուպացրած «կիրթ և կառուցողականը» Սյունիքն ու Սևանը զավթելու պլաններից էր խոսում։
6 ամիս իշխանությունը Հայաստանի ժողովրդի թույլտվությամբ կամ առնվազն լռության պայմաններում զբաղվել է ամեն ինչով, բացի երկրի սահմաններն ամրացնելուց ու բանակի փշրանքները հավաքելուց։ Լոտոյի մասին օրենք են փոխում, ՄԻՊ ընտրության նոր կարգ սահմանում, Գանդիի արձան տեղադրում ու մանր-մունր գանդիկություններ անում։
Ու այսքանից հետո որևէ մեկը մտածո՞ւմ է, որ Հայասանին հանգիստ կթողնեն: Ինչո՞ւ պիտի թողնեն, երբ տեսնում են ինքնախաբված հասարակություն և ոչ ադեկվատ իշխանություն։
Իսկ հիմա բոլորիդ առաջարկում եմ գրկել քվեատուփերը, գնալ Սյունիք և շարել առաջնագծին։ Դա հաստատ կկանգնեցնի թշնամուն։ Եթե չստացվի, կարելի է շարել Վայոց ձորում, հաջորդը դա է լինելու։
Այդ ընթացքում ձեռք-ձեռքի բռնած չմոռանաք ամեն մեկդ ձեր երգը. մի մասը թող գոռա «հներին վերադարձ չկա», «ամենավատն արդեն եղել է» (չնայած վատ է ամեն հաջորդ օրը), իսկ մյուսը մասը գոռա, թե «Նիկոլը պրոյեկտ է» կամ «բոլորս էլ հույս ունեինք 2018-ին» (չնայած մասնակցում է հենց Նիկոլի գծած ընտրական շոուին)։
Այն, որ դուք ձեզ կողքից չեք տեսնում, արդեն պարզ է, գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք։ Թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան։
Մերժե՛ք «նիկոլիզմը» ձեր մեջ։
Վերադարձե՛ք իրականություն։
#antinikol
Հ.Գ. Մաղթում եմ՝ այս մարդիկ մի օր հասկանան, որ Նիկոլին գրկաբաց ընդունելու պատճառով անդունդը գլորեցին երկիրն ու «վաստակեցին» իրենց ապագան՝ ի դեմս ադրբեջանցի զինվորականների, համավարակի, սովի ու գործազրկության, որոնք, ի դեպ, արդեն թափանցել են Գեղարքունիք:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular