ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական թանգարանում հայտնվել է ուկրաինալեզու աուդիոուղեցույց

ՄՇԱԿՈՒՅԹ

gazeta.ua-ն գրում է, որ Հայաստանում գտնվող Սերգեյ Փարաջանովի թանգարանում գործարկվել է ուկրաինալեզու աուդիոուղեցույց:

«Ուրախ եմ, որ Սերգեյ Փարաջանովի թանգարանը միացավ մեր նախագծին: Նկարիչը սերտ կապեր ուներ Ուկրաինայի հետ, մեր երկիրը համարում էր իր երկրորդ հայրենիքը: Սիմվոլիկ է, որ թանգարանում էքսկուրսիաները ներկայումս կուղեկցվեն նաև ուկրաիներեն լեզվով, որին տիրապետում էր նաև ինքը՝ կինոռեժիսորը»,- նշել է Ուկրաինայի Առաջին տիկին Օլենա Զելենսկայան, որին է  պատկանում աուդիոուղեցույցների ներդրման նախաձեռնությունը:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Նախագահի աշխատակազմը:

Հայաստանում ուկրաինալեզու առաջին աուդիոուղեցույցի ներդրման աշխատանքները սկսվել են դեռ 2020 թվականի փետրվարին: Դա արվել է Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան և Սերգեյ Փարաջանովի թանգարանի համագործակցության շնորհիվ: Մի քանի այլ թանգարաններում ևս այս ամիս գործարկվելու են ուկրաինալեզու աուդիոուղեցույցներ:

Փարաջանովը նկարահանել է Միխայիլ Կոցյուբինսկու համանուն պատմության հիման վրա նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը: Նկարչի թանգարանում պահվում են ավելի քան 1500 ցուցանմուշներ, այդ թվում Ուկրաինայից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular