ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սադրանքը ռուս խաղաղապահների նկատմամբ չհաջողվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

yugsn.ru-ն գրում է, որ ադրբեջանա-հայկական սահմանին մայիսի 12-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպը, տարաձայնություններ է առաջացրել Հայաստանի զինվորականների և քաղաքական գործիչների շրջանում: Ինչպես հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Ադրբեջանի կողմից հանրապետության Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետական ​​սահմանին ոտնձգություններ չեն եղել: ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը «սահմանը հստակեցնելու» նպատակով փորձել են որոշակի աշխատանքներ իրականացնել Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքում:

Ռազմական-քաղաքական փորձագետ Յան Գագինը ներկայացրել է 159, 160 և 161 սահմանային հենակետերի իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը: Նա կարծում է, որ Կովկասում ռուսների «գործընկերներ»-ը հերթական անգամ փորձել են վարկաբեկել ռուսական խաղաղապահ առաքելությունը:

«Առավոտ կանուխ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շարժվել են դեպի Սև լճի տարածքում տեղակայված դիրքերը: Այնտեղ ռուս սահմանապահներ չկան, պաշտպանությունը իրականացնում են Հայաստանի ՊՆ մարտիկները: Դաշտային հրամանատարները հայտնել են, որ նկատում են հակառակորդի կենդանի ուժի կուտակում և առաջխաղացում դեպի պետական ​​սահման, և կրակ բացելու թույլտվություն են խնդրել: Զինվորական ղեկավարությունն ասել է, որ ամեն ինչ կարգին է և արգելել է կրակել: Ադրբեջանցիները ներթափանցել են Հայաստանի տարածք, սկսել են խրամատներ փորել ու բանակային վրաններ տեղադրել: Հայկական հենակետերը հայտնվել են շրջապատման մեջ: Կապի միջոցով այդ մասին տեղեկատվությունը փոխանցվել է ռուս զինվորականներին, որոնք անմիջապես հասել են շփման գոտի: Ադրբեջանցիները մերժել են Հայաստանի տարածքը լքելու առաջարկը: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում հայտնվել են կեղծ լուրեր առ այն, որ ռուսները ոչինչ չեն անում, հայերը անպաշտպան են, պետք է իսկական դաշնակիցներ կանչել: Այսինքն ես ուզում եմ ասել, որ պլանավորված սադրանք է եղել», - պատմել է փորձագետը:

«Եվ դրան մասնակցել են ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ նրանց դաշնակիցները Հայաստանի տարածքում: Բայց երկու գործոն խանգարել է այդ գեղեցիկ խաղացված բեմադրությանը: Հայ զինվորները շրջանային պաշտպանության դիրք են ընդունել, իսկ ռուսները կոշտ են արձագանքել՝ օդ բարձրացնելով ինքնաթիռներ և պատրաստվելով Սիսիանի շրջանից հարվածներ հասցնել ներխուժած ադրբեջանական բանակին: Արդյունքում, սադրանքը ձախողվել է, ադրբեջանցիները լքել են Հայաստանի տարածքը, իսկ Երևանից ժամանած շահագրգիռ կողմը չի կարողացել տեղեկատվական աղմուկ բարձրացնել և մեղադրել Ռուսաստանին: Միանգամայն պարզ է, որ ապագայում ևս նման սադրանքներ կլինեն, մանավանդ եթե Փաշինյանը մնա իշխանության գլուխ: Գաղտնիք չէ, որ նա է նման սադրանքների հիմնական շահառուն: Հակասությունների հանգույցը Անդրկովկասում ոչ միայն չի լուծվել, այլ ավելի է խորացել: Հայաստանի ներկայիս ղեկավարությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե ում է իսկապես երդում տվել. ոչ թե Հայաստանի ժողովրդին, այլ ՆԱՏՕ-ի իր իրական տերերին և, թքած ունի Ռուսաստանի հետ բոլոր բարեկամական համաձայնագրերի վրա», - եզրափակել է Յան Գագինը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular