ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 13

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների և համախոհներ փնտրելու համար: Ձեզ համար դժվար չի լինի ուրիշներին սեփական գաղափարներով վարակելը, ամենահամարձակ ծրագրերով հետաքրքրելը: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

Շատ Խոյերի այսօր պետք կգա այն, ինչ ավելի վաղ են սովորել: Իրենց գիտելիքների և փորձի շնորհիվ նշանի ներկայացուցիչները կկարողանան զինաթափել թշնամիներին ու շահել ազդեցիկ անձանց համակրանքը: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Դուք միանգամից լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հագեցած, վառ, հետաքրքիր և ոգեշնչող օր է: Շատ Ցուլեր կհիշեն նրա մասին, թե ինչով էին տարված հնում, կվերադառնան իրենց նախասիրությանն ու կրկին բազում դրական հույզեր կստանան: Հնարավոր են հաջող զուգադիպություններ և անսովոր պատահարներ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Նշանի որոշ ներկայացուցիչներ համարձակ գաղափարներ կունենան, որոնց իրագործումով նրանց կյանքում մեծ դրական փոփոխություններ կսկսվեն:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ, որոնց կուզենաք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործնական տեսանկյունից բարենպաստ օր է: Դուք լուրջ կվերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք և դրա շնորհիվ հրաշալի կլուծեք նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները: Չեն բացառվում անսպասելի բացահայտումները, նորությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան կամ կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր ընկերների հետ: Բայց ամեն ինչի մասին կհաջողվի արագ պայմանավորվել, քանի որ վիճել չեք ուզենա: Ինտուիցիան կհուշի ձեզ, թե երբ արժե զիջումների գնալ, իսկ երբ է լավ բարեհամբույր, բայց հստակ պնդել սեփական տեսակետը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք հույզերին չեք տրվի, հանգստություն կպահպանեք նույնիսկ այն ժամանակ, երբ խոսք գնա այնպիսի բաների մասին, որոնք նախկինում ձեզ խոցում էին: Շատ Խեցգետիններ կշռադատված որոշումներ կընդունեն և ապագայում դեռ շատ կգովեն իրենց դրա համար:

Օրվա երկրորդ կեսը շահավետ գործարքներ կնքելու շանս կտա: Հնարավորություն կունենաք ձեռք բերել այն իրերը, որոնք վաղուց են ձեզ դուր գալիս: Դուք չեք շտապի հրաժեշտ տալ գումարին, մանրամասն կուսումնասիրեք բոլոր առաջարկները, ուշադրություն կդարձնեք մանրուքներին: Դա կօգնի խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր: Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, երբեմն նույնիսկ մտերիմները ձեզ սխալ կհասկանան: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կհաջողվի կարգավորել տարաձայնությունները: Շատ Առյուծներ կկանխարգելեն կոնֆլիկտները, որոնք կարող էին խնդիրներ բերել:

Երեկոն դրամական մուտքերի և նվերների ժամանակ է լինելու: Այդ հատվածում հավանական են անսպասելի այցեր, որոնք ձեզ շատ կուրախացնեն: Չի բացառվում՝ ընտանեկան տոն կազմակերպելու առիթ լինի: Դուք բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ օր է, որը գործերով ու հոգսերով լի կլինի՝ ինչպես լավ ծանոթ, այնպես էլ՝ լրիվ նոր: Երբեմն պետք է լինելու մի քանի հարց միաժամանակ լուծել, և այստեղ ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ և իրար չխառնել: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոշ Կույսեր կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Հիշեք, որ առաջին տպավորությունը միշտ չէ, որ ճիշտ կլինի, այնպես որ՝ արժե ուշադիր հետևել նրանց, ովքեր շրջապատում են ձեզ:

Կարող եք նոր գործեր ստանձնել, բայց կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Չի բացառվում՝ օգնության կարիք ունենաք: Մտածեք, թե ում կարող եք դիմել այդ հարցով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք էներգիայով լի, վճռական կլինեք, կարող եք հաղթահարել առաջ եկող բոլոր խոչընդոտները: Շատ Կշեռքների այսօր պետք կգան վաղուց ստացված գիտելիքներն ու փորձը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կստանձնեն այն, ինչի համար առաջ ժամանակ չէր մնում և վերջապես անհրաժեշտ արդյունքի կհասնեն:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված մտերիմների հետ: Այդ հատվածում լավ է մտերիմների հետ քննարկեք ապագայի ծրագրերը: Հնարավոր է՝ միասին հասկանաք, թե ինչպես է պետք իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգույշ եղեք: Սա այն օրը չէ, երբ արժե հույս դնել հաջողակ լինելու և աստղերի անվերապահ աջակցության վրա: Փոքրիկ դժվարություններ կարող են ծագել, հավանական են թյուրիմացություններ, որոնք կխառնեն ձեր ծրագրերը: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել, նույնիսկ հին ծանոթներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա:

Բայց իրավիճակը ոչ մի դեպքում անհույս անվանել չի կարելի. դուք արագ կգտնեք այն դեպի լավը փոխելու ձևը: Ավելին, որոշ Կարիճներ այսօր հնարավորություն կունենան հասնել նրան, ինչի մասին վաղուց էին երազում: Կարևոր կլինի առողջ բանականությամբ ղեկավարվելն ու իրադարձությունները չշտապեցնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բավական լարված կլինի: Մտքերը հավաքելը դժվար կլինի, երբեմն սխալներ կանեք այն գործերում, որոնցից մեկ ուրիշ ժամանակ հեշտությամբ գլուխ կհանեիք: Շրջապատողները հաճախ խորհուրդներ կտան, բայց դրանցից ամեն անգամ օգուտ չի լինի: Լավ է հույս դնեք սեփական փորձի և առողջ բանականության վրա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների և ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Ինտուիցիան հաճախ կօգնի հասկանալ, թե ինչ կա շրջապատողների հոգում: Նրա հուշումների շնորհիվ մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ոչ ոքի հետ լեզու չեն գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր: Այդ հատվածը լարված հուզական դաշտով կառանձնանա: Նշանի որոշ ներկայացուցիչների համար բարդ կլինի տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ գնահատելը. ամեն ինչ մռայլ լույսի ներքո կտեսնեն: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի ծանոթություններով, հնարավորություն կտա շփվել մարդկանց հետ, որոնց շատ եք համակրում: Լավ գաղափարներ կհայտնվեն, որոնցով առանց հետաձգելու կարող եք կիսվել մտերիմների հետ: Շատերը կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը հարմար է ամենահամարձակ գաղափարները կյանքի կոչելու համար: Դուք կհավատաք ձեր նախաձեռնությունների հաջողությանը, և ոչ իզուր. հնարավորություն կա գլուխ հանել նույնիսկ նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Շատ Ջրհոսների կօգնի նույնիսկ միապաղաղ խնդիրների լուծմանը ստեղծագործ մոտեցումը:

Ժամանակ կմնա նաև ավելի գրավիչ զբաղմունքների համար: Նոր գործերը նոր ծանոթությունների կհանգեցնեն, դրանք էլ դրական հույզեր կպարգևեն: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, որը հոգեհարազատ է ձեզ, ունակ է հասկանալ ձեր բոլոր ապրումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բավական անօգուտ կսկսվի: Դժվար կլինի ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը. ձեզ հաճախ ինչ-որ մանրուքներ կշեղեն: Հնարավոր է անսպասելի և տարօրինակ լուրեր լսեք: Հիշեք, որ ցանկացած ինֆորմացիա արժե մանրամասն ստուգել: Նույնիսկ այն մարդիկ, որոնց սովոր եք վստահել, այսօր կարող են ձեզ մոլորության մեջ գցել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ գործերում հաջողությունների հասնելու շանսերն էլ կմեծանան: Հնարավոր են հաջող գործարքներ ու գնումներ: Գումարին և ունեցվածքին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը ձեզ հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular