ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահագն Խաչատրյան. «Հայաստանում հոգեկան հիվանդներ չեն ապրում, որ ինչքան կյանքը վատանա, նորից գնան ու այդ քաղաքական ուժին ձայն տան».«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դաշտում առկա կուսակցությունների հնարավոր կոնսոլիդացմանը, նշեց, որ իր կարծիքով դա այնքան էլ կարևոր չէ, քան քաղաքական և պետական գործիչների կողմից երկրում քաղաքական միջավայրը մաքրելու և ներկայիս արատավոր երևույթներին վերջ տալուն միտված քայլերի ձեռնարկումը:
Նրա կարծիքով` ընդդիմադիր ուժերի միավորումը պետք է տեղի ունենա բնական ճանապարհով, քանի որ, ըստ նրա, արհեստականորեն ձևավորված միավորները շատ արագ էլ քանդվում են և հիասթափեցնում հասարակությանը, իսկ իրական մրցակցային քաղաքական միջավայր ձևավորելու համար էական չէ, թե ընդդիմադիր ուժերը կմիավորվեն, թե՝ ոչ: 
«Այն նաև խայծ է, որով գայթակղվում են շատ քաղաքական ուժեր, բայց հետո պարզվում է, որ դրա հիմքում այլ գաղափար էր դրված՝ ընտրությունների կեղծումը և նման ձևով ցույց տալը, որ «ընտրված» ուժը եկել է «ազատ» ընտրության արդյունքում: Դրա փոխարեն ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է ինչքանով հնարավոր է, ամեն մեկն իր չափով իրավիճակ փոխի ընտրությունների ժամանակ»,– ասում է Վ. Խաչատրյանը:
«Եթե իսկապես մրցակցային քաղաքական դաշտը ձևավորվեր քաղաքական մրցակցության արդյունքում, ապա այդ դեպքում արդարացի կլիներ քաղաքական կուսակցությունների կշռի մասին խոսելը, բայց այդ ամենը ժողովրդավարական սկզբունքների դեպքում է ստեղծվում: Եվ Հայաստանում հոգեկան հիվանդներ չեն ապրում, որ ինչքան կյանքը վատանա, նորից գնան ու այդ քաղաքական ուժին ձայն տան, բայց միշտ արձանագրվում է, որ գործող իշխանությունն ունեցել է բացարձակ մեծամասնություն: Խնդիրն այստեղ է, որը պետք է լուծվի, իսկ դրա համար պետք չի քաղաքական կուսակցություններին որակել փոքր, մեծ, թույլ և այլն: Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի միավորմանը, ապա երկու դեպքում է դա հնարավոր՝ կամ պետք է միավորվեն մեկ գաղափարի շուրջ, կամ մեկ նպատակի»,– ասում է ՀԱԿ քաղխորհրդի անդամը:
Մեկնաբանելով ՀՀ վարչապետի այն միտքը, թե՝ լավ մասնագետ լինելու դեպքում ինքը պատրաստ է ընդդիմադիր դաշտից նույնպես մասնագետ հրավիրել իր ղեկավարած կառավարությունում աշխատելու համար, Վ. Խաչատրյանն ասաց, որ ներկայում նույնպես կառավարությունում շատ լավ մասնագետներ կան, որոնք աշխատում են, բայց, ցավոք, բոլորը սպասարկում են այն նույն համակարգին, որը երկիրը տանում է կործանման:
«Թող ոչ ոք չվիրավորվի, ես այնտեղ ընկերներ ու մոտ մարդիկ ունեմ, նրանք աշխատում են, շատ լավ տիրապետում են իրենց գործին, բայց այն չեն անում, ինչ որ պետք է անեն: Դրա փոխարեն ամեն ինչ արվում է իշխող կուսակցությանը հարստացնելու և «հզոր» դարձնելու համար, իսկ իրավիճակ փոխելու ցանկություն ամենևին էլ չկա»,–ասում է Վ. Խաչատրյանը: 
«Եթե մեր երկրում դիկտատուրական կարգեր լինեին, ես նման հարցադրումներ չէի անի, կընդունեի, որ ամեն ինչ այնպես է ինչպես Չիլիում՝ 70–ական թվականներին էր, բայց երբ երկիրը ժողովրդավարական է, ուրեմն պետք է ժողովրդավարական սկզբունքները գործեն, իսկ դրանից բացի ինձ ոչինչ չի հետաքրքրում: Նույն ժամանակավոր տնտեսական հաջողությունները՝ երկնիշ տնտեսական աճը և այլն, ի վերջո, դառնում են ժամանակավրեպ, ինչի մասին մենք ասում էինք: Իսկ հիմա առանց վերջնական նպատակները և առաջնահերթությունները մատնանշելու, իրավիճակային հարցեր լուծելու ճանապարհով են գնում, որը շատ վտանգավոր է»,– ասում է Վ. Խաչատրյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular