ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀԺ»․ Վարչապետն ընդդեմ Գագիկ Խաչատրյանի. վերջինս կզրկվի «յուղոտ» բիզնեսից

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որի շարունակությունը այս պահին դեռ դժվար է կանխատեսել: Խոսքը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին:

Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: Մատակարարը, որը պետք է այդ պարարտանյութը ներկրեր եւ բաշխեր գյուղացիներին, ընտրվեց առանց մրցույթի եւ դա «Մասիսի բերրիություն» ընկերությունն էր: Հանձնաժողովը պարզել է, որ այդ ընկերությունը պարարտանյութը ձեռք էր բերում Վրաստանից՝ տոննան 323 դոլարով, իսկ մեկ այլ ընկերություն, որը ներառված չէր այդ սուբսիդավորման ծրագրում, նույն պարարտանյութը գնում էր Վրաստանից տոննան 239 դոլարով, կամ 26 տոկոսով էժան:

ՏՄՊՊՀ-ի հաշվարկներով, եթե պարարտանյութի մատակարարումը իրականացվեր մրցույթով, ապա կխնայվեր մոտ 1.5 միլիարդ դրամ:  Ավելացնենք, որ այս ընթացքում եղել են բազմաթիվ այլ առաջարկներ,  օրինակ «Կրեպսոն» ընկերության առաջարկը, որը մի քանի անգամ ավելի էժան գնով առաջարկում էր իսրայելական արտադրության աշխարհահռչակ ու շատ բարձր արդյունավետությամբ պարարտանյութեր, սակայն այդ առաջարկը մերժվեց:

Ամենաուշագրավն այն է, որ «Մասիսի բերրիություն» ընկերությունը, ըստ համառորեն շրջող լուրերի, փոխկապակցված է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

Ընկերության սեփականատերը, ըստ այդ լուրերի, նրա մորեղբոր որդին է, ու թերեւս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ 4 տարի շարունակ ուրիշ ոչ մի ընկերություն չի կարողացել նույնիսկ մոտենալ սուբսիդավորման այդ ծրագրին, իսկ հանձնաժողովն էլ չի փորձել անգամ այս ակնհայտ իրողությունները ուսումնասիրել: Սա կարելի է համարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամենանշանակալի քայլը ընդդեմ նախկին մեգապաշտոնյա, ըստ որոշ հաշվարկների՝ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Խաչատրյանի դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular