ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինոօպերատոր Լևոն Աթոյանցն արժանացել է իտալական կինոփառատոնի մրցանակին

ՄՇԱԿՈՒՅԹ
«Նարեկացի» արվեստի միությունում երկու օր շարունակ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին, անցկացվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը:

Բացման արարողության ժամանակ, բացի ֆիլմերի ցուցադրությունից, տեղի ունեցավ նաև  «Սալենտո» կինոփառատոնի ամենամյա մրցանակի հանձնումը, որն իրականացրեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլին:
 
-Ուրախ եմ գտնվել «Նարեկացի» արվեստի միությունում և հատկապես ուրախ եմ, որ պատիվ ունեմ հանձնելու «Սալենտո» կինոփառատոնի մրցանակը լեգենդար, վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցին,- իր ելույթում նշեց պարոն Ջովաննի Ռիչուլլին:

Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ելույթ ունեցավ և իր շնորհակալական խոսքն ասաց Լևոն Աթոյանցը:

-Հաճելի է հենց «Նարեկացի» արվեստի միությունում ստանալ այս մրցանակը: Շնորհակալ եմ՝ իմ աշխատանքը գնահատելու համար. սա միայն իմ մրցանակը չէ , այլ նաև իմ վարպետների մրցանակն է…, - իր խոսքում նշեց նա:
Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնը առաջին անգամ մեկնարկվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից. այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն: Փառատոնի շրջանակներում հյուրընկալող երկրում ցուցադրվում և պրոպագանդվում են անկախ ռեժիսորների ֆիլմեր` դա համարելով մշակութային հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցը: Այդպիսով, նաև նպատակ է հետապնդվում ուշադրություն հրավիրել այն ֆիլմերի վրա, որոնց հեղինակները փնտրում են դրանք իրացնողներ (դիստրիբյուտոր):

Ցուցադրվեցին հինգ գեղարվեստական (խաղարկային) և մեկ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ուղեկցվեցին անգլերեն ենթագրերով:

Կինոփառատոնի հիմնադիր Լուիջի Կամպանիլեն նշեց.
 
- Հայաստանում «Սալենտո» կինոփառատոնն անցկացնում ենք 2015-ից. սա երկրորդ տարին է, և ինչպես անցյալ տարի, այս տարի ևս փառատոնն անցկացվում է «Նարեկացի» արվեստի միությունում: Հասցրել ենք ընկերանալ միության աշխատակազմի հետ, և ուրախ եմ մեր համագործակցության համար: Այս տարի ցուցադրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք ցուցադրվել են մի շարք երկրներում, ֆիլմեր, որոնք լավագույնն են և դրական արձագանքի են արժանացել: Փառատոնը կկրի շարունակական բնույթ: Մյուս տարի արդեն գուցե անցկացվի 3-4 օր, և կցուցադրվեն նաև հայկական ֆիլմեր:

Փակման արարողության ժամանակ «Սալենտոյի» կազմակերպիչները կինոդիտողների համար խաղարկության միջոցով հնարավորություն էին ընձեռնել՝ շահելու 5-օրյա հանգիստ չորսաստղանի հյուրանոցում 2 անձի համար, Իտալիայի Սալենտո շրջանում 2017թ. Սալենտոյի միջազգային կինոփառատոնի օրերին, որը տեղի կունենա սեպտեմբեր ամսին: Կինոփառատոնի փակման ֆիլմի ցուցադրությունից առաջ վիճակահանությամբ պարզ դարձավ խաղարկության հաղթողի անունը՝ Մարիաննա Շահբազյան, 35 տարեկան: Շփոթված, բայց երջանիկ հաղթողին Լուիջի Կամպանիլեն հանձնեց ուղեգիրը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular