ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունների մեկնարկը տրվեց․ ինչ սպասել քաղաքական ուժերից․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկն արդեն տրվել է, եւ հաստատվել է նոր կարգ: Նախ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ 18:00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում արդեն հաստատվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հունիսի 20-ի ընտրությունները կանցկացվեն արդեն առանց ռեյտինգային ցուցակների, եւ կգործի քվեարկության նոր կարգ. քաղաքացին պետք է ընտրի իր համար նախընտրելի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը եւ դնի ծրարի մեջ, այսինքն՝ ընտրատեղամասերում գրչի կարիք այլեւս չի լինի։ Միեւնույն ժամանակ ամբողջությամբ ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը Ազգային ժողովն ընդունել էր ապրիլի 28-ին: Այս փոփոխություններով նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն է լինելու։

Օրինակ՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը կպատժվեն մինչեւ երեք տարի ազատազրկմամբ, ընտրակաշառք տալը կամ խոստանալն արդեն ծանր հանցագործություն է համարվում, որն էլ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։ Առաջիկա օրերին նաեւ կհրապարակվի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։ Նախորդ ընտրություններին շուրջ 2 միլիոն 600 հազար էր այդ թիվը, սակայն տարեցտարի ընտրություններին մասնակցողների թիվը պակասում է, իսկ, ահա, մասնակից ուժերի թիվն ավելանում է: 2018 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցել էր 1 261 105 ընտրող, եւ պայքարում էր 11 ուժ, որից միայն երեքն անցան խորհրդարան: Համեմատության համար նշենք, որ 2017թվականի հերթական ընտրությունների ժամանակ պայքարում էր 7 ուժ, եւ ընտրություններին մասնակցել էր 1 574 268 մարդ, այսինքն՝ թավշյա հեղափոխությունից հետո 313 հազարով պակասել էր մասնակիցների թիվը: 2017-ին ընտրությունների արդյունքում խորհրդարան էր անցել չորս ուժ: Այս արտահերթ ընտրություններին առանձին մասնակցելու մասին արդեն հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»։ Դաշինքով է պատրաստվում մասնակցել ՀՀԿ-ն՝ «Հայրենիք» կուսակցության հետ միասին ձեւավորելով դաշինք։ Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ի եւ «Վերածնվող Հայաստանի» հետ միասին «Հայաստան» դաշինքով կմասնակցի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular