ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Վստրեչի Ապերն ազատվեց՝ ընտրություններ են մոտենում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեր տեղեկություններով, իշխանությունը հատկապես ինտենսիվ աշխատում է կրիմինալ աշխարհի վրա՝ փորձում է լեզու գտնել եւ իր դաշտ բերել բոլոր գողականներին, կիսագողականներին, հեղինակություններին եւ առհասարակ՝ ձայների քիչ թե շատ քանակ ունեցող անձանց։ Եվ դրա համար իշխանության լիազոր անձինք հանդիպում-բանակցում են նրանցից շատերի հետ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերում, որ աշխատեն իշխանությունների օգտին։ Նրանք, ի դեպ, միշտ էլ իշխանությունների օգտին են աշխատել։ Նաեւ այդ նկատառումներով, բերդերից հանում են ոմանց։ Սա էլ է նախկին իշխանությունների ձեռագիրը։

Օրերս կալանքից ազատվել է քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, սակայն նրա փաստաբաններն այս փաստը գաղտնի են պահել։ Դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Վարդանյանն ազատ է արձակվել մայիսի 3-ին՝ գրավով։ «Առաջին ատյանի դատարանը, որը, ըստ էության, քննում է գործը, բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը։ Դատախազությունն այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է այսօր ներկայացրել»,- փոխանցեցին դատախազությունից։

Հիշեցնենք․ Վարդանյանն ազատ էր արձակվել հունվարին՝ 75 միլիոն դրամ գրավի դիմաց: Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր, եւ նա կրկին կալանավորվել էր՝ մոտ տասն օր ազատության մեջ մնալուց հետո։ Հիմա, փաստորեն, կրկին ազատ են արձակել։ Արամ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման եւ փողերի լվացման մեջ։ Այս գործով նիստը դատարանը քննում է դռնփակության կարգով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular