ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միասնություն» համազգային շարժումը պայքարում է թմրադեղերի ազատ վաճառքի դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Միասնություն» համազգային շարժումը երեկ քննարկում է անցկացրել դեղատներում ազատ կերպով, առանց որևէ դեղատոմսի վաճառվող հոգեմետ դեղերի վերաբերյալ:

«Միասնություն»-ը, իր գործունեությունը սկսելով, թիրախավորել է ամենախոցելի, ամենակարևոր խավը՝ երիտասարդությունը: Ովքեր տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը, մի քիչ նկարագրեմ:
Կան հոգեմետ դեղեր, որոնք վաճառվում են բացառապես դեղատոմսով, իսկ եթե առանց դեղատոմս վաճառվի, դա արդեն քրեական պատասխանատվություն է ենթադրում, ընդ որում շատ ծանր հոդված է, որին ներում չկա:

Կան դեղեր' օրինակ «լիրիկա» դեղը, որը իրականում արտադրվում է էպիլեպսիայով հիվանդների համար, և վաճառվում է բոլորին: Պատանիներն ու երիտասարդները այդ դեղի պատճառով դառնում են թմրամոլներ: Խնդիրը նրանում է, որ «լիրիկան» իր մեջ կոդեին տեսակի հոգեմետ նյութեր է պարունակում, որը, գուցե, էպիլեպսիկներին կհանգստացնի, բայց առողջ մարդկանց մոտ դա լրիվ այլ ազդեցություն է ունենում:

Այդ դեղը դեղատներում վաճառվում է շատ մեծ քանակությամբ, որից պարզ է դառնում, որ այդ ամենի շահառուները ոչ թե դեղի հասցեատերներն են, այլ մոլորված երիտասարդները:

«Միասնություն» համազգային շարժումը սկսում է պայքարել այս ամենի դեմ, «Միասնություն»-ը մեր սերնդի, մեր մայրերի ու հայրերի մասին է մտածում, չէ ՞ որ թմրամոլ հասարակությունը կործանված հասարակություն է:

Մինչ մյուսները զբաղվում են այս կամ այն քաղաքական ուժերի վրա ցեխ շպրտելով, այս երիտասարդ գործիչները թիրախավորել են խնդիրներ, որոնք գուցե մանրուքներ թվան, բայց դրանք ամենակարևորներն են:

Նրանք շատ դժվար գործ են ձեռնարկել, որովհետև այդ դեղի ներկրողները հսկայական շահույթներ են ստանում: Շնորհակալություն ասենք այս մարդկանց ու սպասենք, որ թմրանյութերը կվերանան ազատ վաճառքից և չեն սպանի մեր քաղաքացիներին:

Արսեն Սանամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular