ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանին ուղղվող նոր պահանջներն ու զիջումները գնալով ընդլայնվում են»․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ հումանիտար հարցերը պետք է արագացված տեմպով կարգավորվեն՝ մատնանշելով, ռազմագերիների և զոհվածների աճյունների վերադարձի, ինչպես նաև՝ ականապատ դաշտի քարտեզների Ադրբեջանին փոխանցելու անհրաժեշտությունը։

Ասուլիսին մասնակից Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմագերիների վերադարձման իր պարտավորությունները կատարել է։
Ադրբեջանին փաստորեն հաջողվեց առաջին պլան բերել Արցախից բռնազավթված տարածքների ականապատ դաշտերի քարտեզներն իրենց փոխանցելու հարցը։
Չնայած ՌԴ դիվանագետը խոսեց նաև մեզ համար կարևոր համարվող ռազմագերիների վերադարձման կարևորության մասին, սակայն նկատենք, որ այս բոլոր հարցերը քննարկվեցին նույն հարթության մեջ։

Ու սա այն դեպքում, որ ռազմագերիների, գերիների, զոհվածների աճյունների դրույթն ի տարբերություն ականապատ դաշտերի քարտեզների, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է և մինչև այժմ գործընթացն ավարտված չէ։
Ի դեպ, Լավրովը նաև նշեց, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի բարձրաձայնած հարցը լուծելու անհրաժեշտությունը գիտակցում են և այդ ուղղությամբ արդեն նախնական քայլեր են իրականացվել։
Իսկ թե ինչ քայլերի մասին է խոսում ՌԴ ԱԳ նախարարը, դեռ պարզ չէ։
Ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն Ադրբեջանը շարունակում է ձգձգել՝ դրա ամբողջական կատարման դիմաց նոր զիջումներ պահանջելով Հայաստանից։
Ընդ որում՝ Հայաստանին ուղղվող նոր պահանջներն ու զիջումները գնալով ընդլայնվում են»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular