ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ըմբիշները Բուլղարիայում նվաճել են Օլիմպիական խաղերի ևս երկու վարկանիշ. Հայաստանի հավաքականը Տոկիո-2020-ին կմասնակցի վեց ըմբիշներով

ՍՊՈՐՏ

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը երեկ  գիշեր վերադարձել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից։ Մայիսի 6-9-ը  կայացած  վերջին վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշներին հաջողվել է կարևոր ստուգատեսում նվաճել Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցության ևս երկու վարկանիշ։

 

«Մինչ այս ստուգատեսը հայ ըմբիշներից 4-ն ունեին Տոկիոյի Օիմպիական խաղերի մասնակցության  վարկանիշ։ Բուլղարիայի մրցաշարը մեզ համար շատ կարևոր էր։ Մեր  հավաքականը կարողացավ ևս երկու վարկանիշ նվաճել։ Օլիմպիական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 6 ըմբիշներ՝ 2-ը ազատ ոճում, իսկ 4-ը հունահռոմեական»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, գյումրեցի ըմբիշներ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը 2020 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք էին բերել 2016 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Բոլոր ըմբիշներն այս օրերին մարզվում են ուսումնամարզական բազաներում։ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մասնակից վեց ըմբիշների վերջնական կազմը, ըստ քաշային կարգերի, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան կրապարակի առաջիկայում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular