ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկիի կարծիքով` սեպտեմբերին ՌԴ-ի կողմից հարձակում չի լինի, քանի որ դա կարող է համաշխարհային պատերազմի հանգեցնել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ սեպտեմբերին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակում չի լինի, քանի որ այդպիսով համաշխարհային պատերազմի սպառնալիք կառաջանա, հայտնում է EurAsia Daily լրատվական կայքը:

Այս մասին Զելենսկին հայտարարել է պետական անվտանգությանն առնչվող «Ուկրաինա 30» շարքի  համաժողովի  ընթացքում: Ի պատասխան լրագրողների հարցին այն մասին, թե արդյո՞ք Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակմանը, որը, ըստ փորձագետների, կլինի սեպտեմբերին, Զելենսկին ասել է, որ Ուկրաինան շատ հզոր զինվորներ ունեցող երկիր է:

«Պատրա՞ստ ենք, աշխարհը պատրա՞ստ է, Եվրոպան պատրա՞ստ է լայնամասշտաբ պատերազմի: Կարծում եմ, որ ոչ ոք առհասարակ պատրաստ չէ: Կարծում եմ, որ Ռուսաստանը չի գնա նման քայլի, քանի որ դա կարող է համաշխարհային պատերազմ լինել», - նշել է Զելենսկին:

Զելենսկիի կարծիքով` Ռուսաստանի կողմից  «լայնամասշտաբ ներխուժման» հավանականությունը եղել է, սակայն Կիևի քաղաքական ջանքերի և ուկրաինական «հզոր» բանակի շնորհիվ «սրացումն արդեն կասեցվել է»: Նա նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում իրավիճակը շատ վտանգավոր կլինի, սակայն վախենալու բան չկա, քանի որ իրենք իրենց հողի վրա են և պաշտպանում են այն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular