ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պատերազմի հետևանքներին ու բանակի ապագային․ «Պատերազմն ու դրան հետևած գործընթացները՝ պարտության և ողբերգության ողջ պատասխանատվությունը բանակի, հրամանատարության, զինվորականների, պահեստազորայինների և կամավորականների վրա բարդելը, իշխանության համար երկու հիմնական նպատակ ուներ՝ ազատել քաղաքական վերնախավին թիվ մեկ մեղավոր և պատասխանատու լինելու դերից ու արտահերթ ընտրությունների միջոցով ապահովել իշխանության վերարտադրությունը:

Զինվորականին, բանակը վարկաբեկելու գործընթացը, որը սկիզբ առավ 2018 թվականին, արդեն երկու տրանսֆորմացիոն պրոցեսի է ենթարկել և իշխանությունը՝ օրվա իրողությունների և պահանջների համահունչ անընդհատ նոր՝ խորը փորձությունների է ենթարկում:

Անվտանգության համակարգն իր բոլոր բաղադրիչներով մեկ օրում չէ կառուցվել և բնական է, որ ներքին դիմադրությունն այս ողջ ընթացքում մշտապես եղել է, սակայն պատերազմն արագացրեց գործընթացները և համակարգի իմունիտետի լուրջ խնդիր կա:

Ինչ բանակ էլ հետագայում կառուցենք, վերափոխենք կամ բարեփոխենք՝ հիմքում պրոֆեսիոնալ զինվորականներն են լինելու, իսկ բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու նոր համակարգի կառուցման վրա:

Սպաները բանակի ողնաշարն են և որոշ բացառություններ մի կողմ դնելով, պետք է արձանագրել, որ օրվա ծանր իրողությունների պայմաններում էլ նրանք շարունակում են բավականին ծանր պայմաններում ծառայություն կրել:

Երբ խոսում ենք սահմանային ենթակառուցվածքների բացակայության կամ ոչ բավարար մակարդակի, կենցաղի, սպառազինության և մնացած խնդիրների մասին, միշտ պետք է հիշել, որ նույնիսկ այս պայմաններում, ավելի բարդ պայմաններում, մեր զինվորականներն իրենց բարձր առաքելությունը շարունակում են կատարել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular