«Արմատական բուժում». արդյո՞ք կարող է կորոնավիրուսը հաղթել քաղցկեղին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆgazeta.ru-ն գրում է, որ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի գիտական կենտրոնի կլինիկական ուռուցքաբանության ինստիտուտի ավագ հետազոտող, ուռուցքաբան Եվգենի Չերեմուշկինը Gazeta.Ru-ի հետ հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսը չի սպանում քաղցկեղի բջիջները, իսկ բրիտանացի և իտալացի բժիշկների նկարագրած դեպքերը բացառություն են այդ կանոնից:
«Այդ մարդիկ բացառություն են: Նրանք պարզապես, ամենայն հավանականությամբ, ունեն իմունային համակարգի առանձնահատկություններ: Օրինակ` ցիտոկինինային նույն փոթորիկը, այսինքն իմունային համակարգի վերագործարկումը, որը միևնույն ժամանակ կարող է ազդել նաև ուռուցքի վրա: Մարմնում ակտիվանում են այն մեխանիզմները, որոնք մեզ հայտնի են, բայց դեռ ամբողջությամբ պարզ չէ, թե ինչպես են դրանք փոխկապակցված վիրուսի հետ», - պարզաբանել է մասնագետը:
Այն, թե արդյո՞ք կորոնավիրուսը սպանում է քաղցկեղի բջիջները կամ հրահրում դրանց աճը, գիտնականները դեռ չգիտեն:
«Ուռուցքաբանության մեջ ինչ-որ բան ապացուցելու համար հարկավոր է առնվազն երեքից հինգ տարվա դիտարկում: Խաղադրույքները շատ մեծ են: Տարբեր վիրուսներ նույնպես ազդում են ավշային հյուսվածքի ուռուցքների վրա, ինչը, որպես արդյունք, կարող է հարուցել քաղցկեղի բջիջների աճի: Այս դեպքում բժիշկներն արդեն ապացուցված են համարում հիվանդության և վիրուսի միջև կապը: Ոչ ոք չի բացառում կորոնավիրուսի ազդեցությունը քաղցկեղի բջիջների վրա, բայց դա դեռ պետք է ուսումնասիրել, - ասել է Չերեմուշկինը, - գիտնականները գիտեն, որ որոշ վիրուսներ կարող են ոչնչացնել չարորակ բջիջները: Հնարավոր է, որ նման բան պատահած լինի այն հիվանդների հետ, որոնց ուռուցքն անհետացել է կորոնավիրուսային վարակ ունենալուց հետո»:
Այնուամենայնիվ փորձագետը հորդորել է այդ տեղեկատվությունը չընդունել որպես գործողությունների ուղեցույց, քանի որ եզրակացություններ անելու համար դրանք բավարար չեն: Ուռուցքաբանը հավելել է, որ վիրուսների բուժիչ հատկությունները վաղուց են ուսումնասիրվել, բայց առավել հաճախ դրանք աշխատում են ուռուցքի աճ հրահրելու ուղղությամբ:
«Ֆանտազիայի ոլորտից դուրս է համակարգային վիրուսային պաթոլոգիա ստանալը, որպեսզի այն ընտրովի սպանի քաղցկեղի բջիջները», - համոզված ասել է բժիշկը:
Այնուամենայնիվ, վիրուսաբան Չումակովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխարհում կան նույնիսկ հատուկ գրանցված վիրուսային դեղեր որոշակի ուռուցքների բուժման համար:
«Ուռուցքաբանության մեջ ես այդ ուղղությունը համարում եմ ամենահեռանկարայինը: Փաստն այն է, որ թերապիայի բոլոր մյուս մեթոդներն ուղղված են ոչ թե քաղցկեղի արմատական բուժմանը, այլ այն երկարատև ռեմիսիայի շրջանի փոխանցելուն, այսինքն չարորակ բջիջների որոշակի քանակ մնում է օրգանիզմում, իսկ քանի որ վիրուսները վարակում են ուռուցքային բոլոր բջիջները, դա կարող է հանգեցնել դրանց լիակատար մահվան, ուստի և արմատական բուժման», - բացատրել է վիրուսաբանը:
Ավելի վաղ The Daily Mail-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիայում մի քանի քաղցկեղով հիվանդներ առողջացել են կորոնավիրուսով վարակվելուց հետո:
Նյութը հրապրակման պատրաստեց Կամո Խաչիկյանը