ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլակերպ «քաղաքականությունն» ավիրեց մեր ներքին և արտաքին անվտանգության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու սոցիալական բոլոր բաղադրիչները»․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվանից մենք մեր բոլոր ռեսուրսները պետք է դնենք արժանապատիվ, երկարաժամկետ և ամուր խաղաղություն կառուցելու համար: Նիկոլակերպ «քաղաքականությունն» ավիրեց մեր ներքին և արտաքին անվտանգության՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու սոցիալական բոլոր բաղադրիչները: Մենք ուղղակի պարտավոր ենք կասեցնել կործանման տանող այս ամենաթողությունը, անպատասխանատվությունը, հակապետական, ապազգային փնթիություններն ու դավաճանական քայլերը: Առաջին հերթին մենք պետք է կարողանանք մեզ հարգանքի ու պատվի արժանացնել, զարգացնել, վերակառուցել ու պաշտպանել:

2020թ. աշնանային պատերազմի արդյունքում, արմատական փոփոխության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանական և անվտանգային միջավայրերը։ Ստեղծված քաոտիկ իրավիճակը, ստիպում է վերանայել անվտանգության ապահովման գրեթե բոլոր բաղադրիչները՝ ընդլայնելով ու խորացնելով ՌԴ հետ ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական համագործակցության բազմաֆունկցիոնալ հարաբերությունները։

Նախ և առաջ ՀՀ պաշտպանական քաղաքականության ոլորտում, 2021-23թթ․ համար անհրաժեշտ են լինելու իրականացնել հակաճգնաժամային համալիր միջոցառումներ:
Պաշտպանական քաղաքականության հստակեցմամբ և իրավական-օրենսդրական մեխանիզմների վերանայմամբ անհրաժեշտ է ապահովել նիկոլիզմի պատճառով ավիրված զինված ուժերի վերակառուցման ու արդիականացման նախադրյալները։

ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի վերանայմամբ՝ անհրաժեշտ է արագ կողմնորոշվել և վերադասավորվել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության նոր իրողություններին ու դրանց պահանջներին։ Վերագնահատել ՀՀ ռազմավարական շահերն ու առաջնահերթությունները, դրանց ապահովման առկա և/կամ անհրաժեշտ քաղաքական ու մասնագիտական ներուժը, նյութա-տնտեսական ռեսուրսները և ֆինանսական միջոցները։ Խորքային ուսումնասիրության և համեմատական վերլուծության ենթարկել անվտանգային և պաշտպանական համակարգերը (հատկապես Իսրայելի փորձը)։ Մշակել դրանց կիրառելի մոդելների արդյունավետ գործարկման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ հաշվի առնելով անմիջական սպառնալիքի դեպքում ՌԴ ԶՈՒ տեղակայված ստորաբաժանումների հետ համագործակցության խնդիրները։

Պետության պաշտպանունակությանն ուղղված ներքին քաղաքականության վերագնահատմամբ՝ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ապահովել համապատասխան օրենսդրական և այլ իրավական բազան, ինչպես նաև մշակել և գործողության մեջ դնել ԶՈՒ արդիականացման հայեցակարգային փաստաթղթերը։

Անհրաժեշտ է իրականացնել ՀՀ արտաքին քաղաքականության անվտանգային մասի վերաձևակերպումներ, ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ նոր միջազգային իրավա-պայմանագրային հիմքերի ապահովում, տարածաշրջանային անվտանգության բալանսավորում, տարածաշրջանային անվտանգության ապահովման վրա՝ ՀՀ ազդեցության ոլորտների համադրում նախ և առաջ ՌԴ և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ հետ։

Շարունակելի.․․»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular