ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնվել են անսպասելի նոր մանրամասներ Ղարաբաղում «խփված» «Իսկանդեր-Մ»-երի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

avia.pro-ն գրում է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ ռուսական «Իսկանդեր-Մ» համակարգից արձակված հրթիռները խոցվել են Ղարաբաղի երկնքում (դրանք պաշտոնապես չկան Հայաստանի զինված ուժերում - խմբագրության նշում), և տեղական լրատվամիջոցները հրթիռների բեկորների լուսանկարներ հրապարակեցին, փորձագետները ուշադրություն հրավիրեցին մի կարևոր փաստի վրա, որը թույլ է տալիս պնդել, որ Ադրբեջանը դիտավորյալ տեղեկատվական պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ. ներկայացված բեկորները ոչ միայն «Իսկանդեր» հրթիռների արդիականացված տարբերակներից չեն, այլ նաև խոցված հրթիռի բեկորներ չեն:

Փորձագետները համաձայն են, որ ներկայացված հրթիռային բեկորները իսկապես պատկանում են «Իսկանդեր» համալիրներին, որոնք, ի դեպ, Հայաստանը պաշտոնապես ձեռք է բերել Ռուսաստանից, բայց դրանք «Իսկանդեր-Մ» համալիրների հետ կապ չունեն: Ավելին, հակառակ ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունների, թե հրթիռները խոցել են իսրայելական «Բարաք» համալիրները, կարելի է տեսնել, որ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. ներկայացված լուսանկարում կարելի է տեսնել հրթիռի պոչի, գլխի  և կասետային հատվածները, որոնք պարզապես ընկել են գետնին հարվածելու ժամանակ, իսկ հրթիռի հիմնական կործանարար տարրերը հաջողությամբ հարվածել են ադրբեջանական ուժերի դիրքերին:

Ակնհայտ է, որ հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հայտարարել էր «Իսկանդեր-Մ» հրթիռի հարձակման ապացույցներ տրամադրելու պատրաստակամության մասին, հանկարծ դա չի արել: Իրականում նրա հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք, որն ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանի դեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular