ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չիրականացված 15 կետ․ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի հետքերով․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որտեղ նշել էր, որ իր կառավարությունն այս 6 ամիսներին զբաղված է լինելու դրանց իրագործմամբ: Ավելին՝ Փաշինյանը նշել էր, թե հունիսին ինքը հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին գործադիր մարմինը փորձում է այդ կետերի իրագործման հետ կապված քայլերն ամփոփել, քանի որ Փաշինյանը պատրաստվում է առաջիկա նախընտրական քարոզարշավի ժամանակ դրանք ներկայացնել ու հայտարարել, որ իրենք ինչ խոստանում են, դա անում են: Ու նաեւ դա է եղել պատճառը, որ մայիսի 6-7-ի գիշերները ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արտահերթ նիստեր հրավիրեց ու արագ-արագ անցկացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները (ճանապարհային քարտեզում ԸՕ-ի փոփոխությունը եւս ներառված է եղել): Բայց հայրենի կառավարությունը դժվարին կացության մեջ է այն բանի համար, որ այդ նույն ճանապարհային քարտեզում առկա են այնպիսի կետեր, որ առաջիա օրերին անհնարին է իրագործել, որպեսզի Փաշինյանը կարողանա հայտարարել, թե իրենք ճանապարհային քարտեզը կյանքի են կոչել, ինչի համար էլ գնում են ԱԺ արտահերթ ընտրությունների:

Նույն ճանապարհային քարտեզում նշված էր գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, որը չի կատարվել, տնտեսական ակտիվության վերականգնում, Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ, Զինված ուժերում բարեփոխումներ եւ այլն: Այս ամենը որեւէ ձեւով 44-օրյա պատերազմի ավարտից հետո իրականություն չեն դառնում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանի թիմը լծված է այս ճանապարհային քարտեզը ներկայացնել այնպես, իբրեւ թե 15 կետն էլ իրենք կարողացել են իրականացնել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular