ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամենաշատը խղճում եմ այն մարդկանց, որոնք մինչ օրս անվերապահորեն հավատում են Նիկոլ Փաշինյանին». Կարեն Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ բոլոր այն ուժերը, որոնք իրենց այս պահին դիրքավորում են՝ որպես ընդդիմություն, պետք է կնքեն միմյանց դեմ չաշխատելու և որևէ պարագայում պառլամենտ անցնելու դեպքում գործող իշխանության հետ կոալիցիա չկազմելու վերաբերյալ համաձայնագիր:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ թեև Նիկոլ Փաշինյանը մեջբերում է անում Ավետարանից, բայց նրա գործողությունները նեռի ավետարանի արժեքների վրա են հիմնված. «Այդքան ատելություն, սուտ, կեղտ, և այս շարքը կարելի է շարունակել, կարող էր միայն նեռը տարածել՝ այս կարճ ժամանակահատվածում»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած իր ելույթում իրեն ու իր թիմին գովելու և բազմաթիվ մանիպուլյացիաներ անելու ընթացքում դարձյալ մեջբերում արեց Ավետարանից, և նշեց, որ «ՀՀ կառավարությունն ամեն օր այցելում է իր բանտարկյալին, երբ նրանք սոված են՝ նրանց հաց է տալիս, երբ նրանք ծարավ են՝ նրանց ջուր է տալիս»:

Կարեն Քոչարյանն ընդգծեց՝ ընտրությունները լինելու են ամենակեղտոտը և ամենավտանգավորը՝ վերջին 30 տարիներին անցկացված ընտրություններից՝ թե՛ նախընտրական արշավների առումով, թե հետընտրական զարգացումներով. «Երբևիցե Հայաստանում անցկացված ընտրությունների խաղադրույքը չի եղել կյանքը. Այս ընտրությունների ճակատին գրված է՝ կյանքից ավելի թանկ: Ամեն գնով կփորձեն պահել իշխանությունը՝ ոչ մի բանի առաջ չկանգնելով: Այսքան սուտ, որ ասվում է՝ առանց ամաչելու, մարդկանց աչքերի մեջ նայելով… ընդ որում՝ ամենաշատը խղճում եմ այն մարդկանց, որոնք մինչ օրս անվերապահորեն հավատում են Նիկոլ Փաշինյանին: Ես հասկանում եմ՝ մարդկանց կրթական ցենզը չի բավարարում, որ փորձեն վերլուծել և հասկանալ՝ ինչ է ասում և ինչեր է ասել: Նրա ասած ամեն ինչը սուտ էր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular