ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի աշխատասենյակներում որոշված արդարադատություն իրականացվի և դատարանները լինեն այդ որոշումները դակողները. Միհրան Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի պնդումը թե այս իշխանության ձեռքբերումն է, որ դատարանները չեն հանդիսանում նախաքննական մարմինների կցորդները կեղծ է և մանիպուլյատիվ. Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի աշխատասենյակներում որոշված արդարադատություն իրականացվի, և դատարանները լինեն այդ որոշումները դակողները, սակայն դատական համակարգի կորիզը ցույց տվեց, թե ինչ է դատարանը:

«Հիշենք Փաշինյանի ելույթը, որ քննիչները գործերը տանում են դատարան, և դատարանները ջուրն են գցում այդ գործը, հենց այդպես էլ պետք է լինի, եթե գործը ջուր է, ապա դատարաններում արդարադատություն իրականացնելուց այդ ջուրը պետք է ի հայտ գա: Այս իշխանությունը շատ ուրախ կլիներ, որ արդարադատություն իրականացնողները լինեին իրենք՝ քննիչների և դատախազների մակարդակով, որովհետև իրենք կարողանում են սեփական կամքը ավելի հեշտությամբ քննիչներին և դատախազներին պարտադրել, բայց չեն կարողանում ամբողջ ծավալով կամքը պարտադրել դատավորներին»,-ասաց նա:

Միհրան Պողոսյանը նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմը փոխելու համար իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի իր ցանկացած անձին նշանակի ԲԴԽ նախագահ․ «Դեռ այդ ժամանակ ես նշում էի, որ որոշ ժամանակ անց մենք տեսնելու ենք, թե ինչ քրեական գործեր կհարուցվեն Ռուբեն Վարդազարյանի դեմ, որպեսզի իրենց ցանկալի անձը դառնա ԲԴԽ նախագահ»:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, որ իրենց նպատակներից մեկն էր, որ դատական համակարգում ինքնամաքրման պրոցես տեղի ունենա, օրինակ բերելով այն հանգամանքը, որ Ռուբեն Վարդազարյանը գործով մեղադրյալ է, և այդ գործի հարուցումը հենց դատական համակարգն է նախաձեռնել, Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ այդ գործընթացը ինքնամաքրման շղարշով է պատվում, քանի որ մամուլի տեղեկություններով Ռուբեն Վարդազարյանի դեմ նախկին դատավոր է հաղորդումը ներկայացրել։

«Ինքնամաքրումն այդպես չի լինում, առաջին հերթին պետք է ինքնամաքրվի իշխանությունը և ոչ թե փորձի օգտագործել որոշ անձանց դատական համակարգի դեմ պայքարելու համար: Որևէ մեկի մոտ հարց չի առաջանում ինչո՞ւ այդ դատավորն այդ հաղորդումը ներկայացրեց այն ժամանակ, երբ այլ պաշտոնի նշանակվեց, իսկ մինչ այդ այդ դատավորի գործողություններում քրեորեն հետապնդելու որևէ արարք չկա՞ր, ենթադրենք, թե ճնշում էր տեղի ունեցել, ճնշման մասին չբարձրաձայնելը արդյո՞ք հանցագործություն իր մեջ չէր պարունակում: Հետևաբար՝ կեղծ է, այն պնդումը, թե դատական համակարգը սկսում է պայքարել իր դեմ»,– ասաց նա:

Փաստաբանը, անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, որ կան դատավորներ, որոնք անկախ են իշխանությունից, սակայն կախված են այլ օղակներից, պատասխանեց, որ դատական համակարգն ամեն օր գտնվում է իր կայացման փուլում, կան արտաքին, քաղաքական գործոններ, որոնք արագացնում կամ դանդաղեցնում են այդ գործոնները։

«Այս պահին դատական համակարգում տեսնում եմ ավելի շատ կոնկրետ գործող իշխանությունից կախված դատավորների առկայություն, քան այլ օղակներից կախված դատավորների իշխանություն: Մենք զարհուրելի դեպք ունենք, երբ վարչապետի խորհրդական–օգնականը քննչական մարմիններ, Դատախազություն, համակարգված կուրացիա է իրականացնում, և հրաժարվում են այդ դեպքով քրեական գործ հարուցել, որովհետև, ըստ իրենց, ազնիվ նպատակի համար են անում:

Ունենք հրապարակված դեպք, երբ գլխավոր դատախազն է նույնիսկ դատավորներին ինչ-որ գործերով զանգահարել և փորձել որոշումներ ստանալ, կամ երբ ԱԱԾ նախկին տնօրենն է զանգահարում ՀՔԾ պետի հետ քննարկում մարդկանց կալանավորման հարցը և այս հանգամանքներին որևէ մեկը ուշադրություն չի դարձնում: Ոչ մեկ չի բարձրաձայնում, որ դատավորները ենթարկվում են այդ զանգերին և առաջին հերթին այդ դատավորներից պետք է ազատվել, որ ունենանք իրավական դատական համակարգ»:

Անդրադառնալով երեք տարիներին դատական համակարգի գործունեությանը՝ փաստաբանը նշեց, որ քաղաքական իշխանության փոփոխության պարագայում, դատավորները քաղաքական իշխանությունից կախված չեն եղել, սակայն դա ոչ թե տվյալ իշխանության ձեռքբերումն է, այլ բնական պրոցես է, որը տեղի է ունեցել Հայաստանում՝ ի պատիվ այն դատավորների, որոնք թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանության ժամանակ կայացրել և շարունակում են իրականացնել արդարադատություն. «Դատական համակարգի հետ կապված այս իշխանությունը միակ ձեռքբերումն այն է, որ իրավական հանրույթում ցույց է տվել, ո՞ր դատավորն արդարադատություն իրականացնելու իրավունք ունեն և ո՞ր դատավորներն են, որոնց պետք է արդարադատությունից հեռու պահել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular