ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի մոռացումը Հայաստանի ավարտն է․ Էդգար Էլբակյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.

«Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը կրկին հոխորտացել է, որ «Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում գոյություն չունի», «ԼՂ հակամարտությունը լուծված է» և որ հայկական կողմից Շուշին ու Հադրութը վերադարձնելու փոքր-ինչ վտանգի դեպքում «տեղում կոչնչացնեն»։ Իհարկե, չի մոռացել ասել նաև, որ «Զանգեզուրի միջանցքը պիտի բացվի և բացվելու է»։

• Սա նշանակում է, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ

ա․ Հայաստանում ազգային ներհայեցողությամբ իշխանությունների առկայության դեպքում Արցախի և Սյունիքի վերաազատագրումն իրոք հնարավոր է՝ և՛ տեխնիկապես, և՛ աշխարհագրորեն;

բ․ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ և կոլաբորացիոնիստ իշխանությունները չունեն դիմադրական որևէ կորով,

գ․ և քանի դեռ նրանք են իշխանության, պետք է Հայաստանին ամեն կերպ ծնկի բերել՝ թույլ չտալով բանակ վերստեղծել և ստանալով միջանցք Սյունիքով;

դ․ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ և կոլաբորացիոնիստ իշխանությունները ձեռք են քաշել Արցախի հարցից՝ այն ամբողջությամբ թողնելով Ռուսաստանի վրա, այսինքն՝ այս հարցում մենակ են թողել պոտենցիալ դաշնակցին, հետևաբար՝ Ադրբեջանի համար լավ շանս է՝ դիվանագիտական ամբողջ ճնշումն այս հարցով ուղղելու Ռուսաստանի դեմ՝ «հիշեցնելով», որ «հակամարտություն էլ չկա», և որ ռուսական խաղաղապահներին Բաքվում «ուրախ չեն»։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայկական նախագծի հարատևման ճամփին առաջին լուծումաքայլը ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ և կոլաբորացիոնիստ իշխանություններից ազատվելն է։ Իսկ այդ ճանապարհին կարևոր առաջնահերթություն է, որ որպես ընդդիմություն ինքնանույնականացող խմբերն իրենց ամբողջ ուշադրությունը բևեռած պահեն նա՛խ Արցախի, ապա նաև Սյունիքի վրա։ Արցախի մոռացումը Հայաստանի ավարտն է»,-նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular