ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվտա՞նգ է արդյոք շարժական կետերում կորոնավիրուսի դեմ պատվաստվելը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ նախնական հետազոտությունների կամ այլ նախապատրաստական միջոցառումների կարիք չկա, այդ իսկ պատճառով, պատվաստումները կարելի է անվտանգ ձեւով կազմակերվել նաեւ շարժական կետերում:

Ինչպես նշում է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, այսօրվա դրությամբ բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը հնարավորինս հեշտացվել է, որպեսզի պատվաստումը հասանելի լինի բոլոր քաղաքացիներին: Հայաստանում շարժական կետեր ներդնելով եւս փորձել են պատվաստումը հնարավորինս «մոտեցնել քաղաքացուն». Երբեմն պացիենտին դժվար է աշխատանքից դուրս գալ եւ գնալ պոլիկլինիկա՝ պատվաստվելու համար, իսկ մոտակա առեւտրի կենտրոնում պատվաստվելը շատ ավելի հեշտ է եւ արագ:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով, բոլոր պատվաստումային կետերը ապահովված են առաջին օգնության պայուսակներով, որտեղ հակաալերգիկ դեղամիջոցներ կան: Իսկ անցկացնում են պատվաստումները բարձրակարգ մասնագետներ, ովքեր հատուկ վերապատրաստում են անցել: Ավելին, շարժական կետերում բոլոր անհրաժեշտ պայմանները պահպանվում են:

Ինչպես նշեց Անահիտ Ավանեսյանը, երբ քաղաքացին պատվաստվում է շարժական կետում, հատուկ հուշաթերթիկ է ստանում, որտեղ գրված է, թե ինչ պատվաստանյութ է նա ստացել (նույնիսկ պատվաստանյութի հերթական համարը) եւ երբ պետք է ստանա հաջորդ դեղաչափը: Ավելին, պատվաստումների մասին ողջ ինֆորմացիան գրանցվում է միասնական էլեկտրոնային համակարգում, եւ այն հասանելի է բոլոր պոլիկլինիկաներում, այդ իսկ պատճառով, քաղաքացին կարող է պատվաստանյութի հաջորդ դեղաչափը ցանկացած վայրում ստանալ, այդ թվում՝ պոլիկլինիկայում:

«Կուզեմ, որ մեր քաղաքացիները չանհանգստանան երկրորդ դեղաչափի մասով: Մենք ամեն ինչ անում ենք, որ ճիշտ ժամանակներում ապահովենք մատակարարումները: Մենք Sputnik V-ն ստանում ենք միանգամից երկու դեղաչափը մեկ խմբաքանակում, որովհետեւ դրանք երկու տարաբնույթ դեղաչափեր են: Մյուս պատվաստանյութերն էլ առկա են, քանակները բավարար են», - ասաց Անահիտ Ավանեսյանը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular