ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամավոր ատեստավորմամբ ուսուցիչները հնարավորություն կունենան ստանալ հավելավճար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ուսուցիչների համար իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը կնպաստի վարձատրության վերանայմանը: Առայժմ գործընթացը վերաբերում է 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչներին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի 

նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը 

նշեց, որ մայիսի 3-ից արդեն սկսել են դիմումների ընդունման գործընթացը: Ուսուցիչները մինչև մայիսի 31-ը կարող են անձամբ դիմումը ներկայացնել նախարարություն կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով:

«Կամավոր ատեստավորումն իրենից ենթադրում է գիտելիքների ստուգման գործընթաց, որի արդյունքում ստեղծվում է աշխատավարձի հավելավճարի սահմանում՝ կախված այն արդյունքից, որը կունենա ուսուցիչը: Նախատեսվում է, որ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգման բուն գործընթացը: Այն ուսուցիչները, որոնք կունենան 80-90 տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 30 տոկոս հավելավճար, այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 90 և ավելի տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 50 տոկոս հավելավճար»,- ասաց  Ժաննա Անդրեասյանը:

Կախված դիմումների թվից՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի միջոցով պլանավորվելու է գիտելիքների ստուգման գործընթացի կազմակերպումը: Մինչև օգոստոսի 20-ը կհրապարակվի գիտելիքների ստուգման ժամանակացույցը: Կախված դիմումների թվից՝ կհստակեցվի Երևանում ու մարզերում քննական կենտրոններ ձևավորելու հարցը: Ժաննա Անդրեասյանի խոսքով, նախնական գնահատականներով ակնկալում են 2000-ից ավելի դիմում, և 1500-ից ավելի ուսուցիչների դեպքում սպասվում է, որ կունենան հավելավճարներ ստանալու հնարավորություն:

Ուսուցիչներին շատ է հետաքրքում այն, թե արդյոք լինելո՞ւ է ուղղորդում կամ ձևանմուշ: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս շաբաթվա ընթացքում ԳԹԿ-ի կողմից կհրապարակվեն գրականության ցանկերը և կլինեն որոշակի ուղեցույցներ:

Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորման գործընթացին, ապա նախարարի տեղակալի պաշտոնակատարը նշեց, որ «Հանրակրության մասին» օրենքով սահմանված է պահանջ, որ յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պետք է անցնի պարտադիր ատեսստավորման գործընթաց, որը գիտելքիների ստուգում չի ենթադրում, այլ դա արվում է փաստաթղթային եղանակով:

«Մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ այս պարտադիր ատեստավորման գործընթացը չի իրականացվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Կրթության ազգային ինստիտուտը, որն այս գործընթացի հիմնական պատասխանատու մարմինն էր, լուծարվել էր: Հիմա վերսկսում ենք գործընթացը, և այստեղ կարևոր բաղադրիչ է ուսուցիչների վերապատրաստումը, որի համար տրամադրվում են անհրաժեշտ միջոցները»,- ասաց նա:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ ևս մեկ կարևոր փոփոխության: Ի տարբերություն նախկին պահանջների, երբ վերապատարստումն իրականացնում էր Կրթության ազգային ինստիտուտի կողմից, այժմ լինելու է բաց և մրցակցային դաշտ, երբ այլ երաշխավորված կազմակերպություններ կկարողանան վերապատրաստել ուսուցիչներին: Վերջիններս էլ ընտրելու են, թե որ կազմակերպության վերապատրաստմանը կցանկանան մասնակցել: Ուսուցիչները հնարավորություն են ստացել ինքնուրույն կուտակել կրեդիտներ դասընթացների միջոցով, որոնք նույնպես երաշխավորվելու են: Այն ուսուցիչները, որոնք ակտիվ ու նախաձեռնող են և ատեստավորման համար կհավաքեն առնվազն 9 կրեդիտ, ապա կկարողանան ավտոմատ կերպով ատեստավորվել:

Թյուրըմբռնում չլինելու համար, Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ պարտադիր ատեստավորումն օրենքի պահանջ է, իսկ կամավորն, ըստ ցանկության է, հետևաբար մեկը մյուսին չի խանգարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular