ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ մարմնավաճառների գներն ու ներքին խոհանոցը ուսումնասիրել և ներկայացնում է...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մամուլի ազատականացմամբ հնարավոր դարձավ հասարակության մութ ու ցավոտ հարցերի լուսաբանումը, նրանց մասին սկսեցին խոսել որպես իրողություն՝ ժխտելով մեր հասարակության մասին եղած կաղապարված պատկերացումները։ Այդպիսի մութ ու դժվար խնդիրներից մեկը պոռնկության տարածումն է։

Տարիների ընթացքում զանգվածային լրատվության միջոցների համար սա փակ թեմա էր։ Չէին խոսում՝ ստեղծելով տպավորություն, թե մեզ մոտ նման խնդիր չկա։

Վերջին շրջանում հայկական մամուլում տպագրվեցին այս հարցի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ։ Հարցի լուսաբանման նման ալիք մի ժամանակ կար ռուսական մամուլում, բայց ի տարբերություն նրանց, մեզ մոտ նկատվում է 2 ուղղություն. ա) իրականության ոչ ամբողջական կան ներկայացում, բ)հետեւությունների ու առաջարկությունների ժամանակավրեպություն։ Այսօր երեւանյան փողոցներում «գիշերային ընկերուհիների» հետ ծանոթանալը ոչ մի դժվարություն չի ներկայացնում։

Երեկոյան ժամերին քաղաքի գլխավոր փողոցներում, հրապարակներում կարելի է հանդիպել նման բազմաթիվ աղջիկների։ Այսօր Երեւանում գործում են անլեգալ հասարակաց տներ՝ հարյուրավոր աշխատակցուհիներով։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում խնդիր չկա։

Իսկ գները տատանվում են 10­ 100 դոլարի սահմաններում, որը պայմանավորված է աղջիկների տարիքով եւ արտաքինով։ Սովորաբար մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի թանկ են Ռուսաստանից ժամանածները, որոնք հատուկ խմբերով գալիս են փող աշխատելու։

Կա նաեւ հակառակը. տուրիստական խմբերի անվան տակ հայ աղջիկները մեկնում են Մերձավոր Արեւելքի երկրներ, Թուրքիա՝ եկամտաբեր շրջագայության։ Աղջիկների գերակշռող մասը գտնվում է կավատների հսկողության տակ, նրանց էլ անցնում է եկամտի մեծ մասը։

Սա է այսօրվա իրական պատկերը, ու արհեստականորեն փորձել այն անտեսել կամ ուռճացնել, անիմաստ է։ Տարբեր մասնագետների կարծիքով (բժիշկներ, իրավապահ մարմինների աշխատողներ…) պոռնկության տարածումը պայմանավորված է սոցիալական վատ պայմաններով։

Բայց պոռնկությունը որպես հասարակական երեւույթ բնորոշ է բոլոր պետություններին, նույնիսկ ամենազարգացած տնտեսությամբ, ու կապել այն միայն վատ պայմանների հետ, այնքան էլ ճիշտ չէ։ Գուցե Հայաստանում որոշ ազդեցություն ունեին ազգային հոգեբանությունը, կրոնական գործոնը, որոնց ազդեցությունը, սակայն աստիճանաբար թուլանում է։

Ի՞նչ վտանգ է ներկայացնում այսօրվա պատկերը։ Վեներական հիվանդությունների տարածում։ Կիսալեգալ պոռնկությունը ստեղծում է բոլոր պայմանները այս հիվանդությունների շատացման համար։ Բազմաթիվ աղջիկներ վարակված են։ Հասարակաց տներում, որոնք հաճախ սովորական բնակարաններ են, բացակայում են հիգիենիկ տարրական պայմանները։

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular