ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլիսի 11-ին Իժևսկի Տիեզերագնացների այգում կբացվի «Առաջին ուսուցչուհու» արձանը

ՄՇԱԿՈՒՅԹ

izh.kp.ru-ն գրում է` արդյո՞ք հիշում եք առաջին ուսուցչուհու այն հուզիչ պատմությունը, որի բուժման համար երեխաները իրենց աշխատանքով որոշել էին գումար հավաքել: Դրանից հետո Ուդմուրտիայի հայկական համայնքի ղեկավար Մնացական Առաքելյանն ասել էր, որ ոգեշնչված պատմությունից որոշել է հուշարձան կանգնեցնել: Մայիսի վերջին Տիեզերագնացների այգում կհայտնվի ուսուցչի և աշակերտի քանդակը, իսկ հուլիսի 11-ին՝ հայկական Վարդավառ տոնակատարության օրը, տեղի կունենա այդ արձանի հանդիսավոր բացումը: Մնացական Առաքելյանը kp.ru-ին պատմել է հուշարձանի ստեղծման աշխատանքների և առաջիկա բացման մասին:

Հուշարձանի առաջին էսքիզները ստեղծվել են 2021 թվականի փետրվարին, իսկ պատմությունն ինքնին տեղի է ունեցել 10 տարի առաջ: Ներկայումս տեղի քանդակագործների կողմից հուշարձանը վերջնական տեսքի է բերվում հայկական եկեղեցու տարածքում: Հուշարձանը ամբողջ հասակով մեկ կլինի:  Բացի այդ, հայկական համայնքը  կամբողջացնի այն այբուբենի տառերով: Ուսուցչուհու կողքին կլինի բաց գիրք, որը կունենա տեքստ երեք լեզուներով՝ հայերեն, ուդմուրտերեն և ռուսերեն: Քանդակը այգում տեղադրելու է մայիսի վերջին, սակայն հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 11-ին ՝ հայկական Վարդավառ տոնը նշելու օրը: Մնացական Մերուժանովիչը նույնիսկ զանգահարել է Գլազովի քոլեջ, որտեղ սովորում էր հուշարձանի նախատիպ դարձած ուսուցչուհին: Քոլեջից հայտնել են, որ հաստատ կգան բացմանը:

«Նույնիսկ Թաթարստանից և Բաշկորտոստանից իմ գործընկերներն են  զանգահարել և  հարցրել, թե ինչպե՞ս եք կարողանում իրականացնել նման նախագծեր», - կիսվել է համայնքի ղեկավարը: Ակնկալվում է, որ Հայաստանի ներկայացուցիչները ևս կլինեն բացմանը, որպեսի տեսնեն այդ «հրաշքը», ինչպես Մնացական Առաքելյանն է անվանում  քանդակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular