ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-  Գերմանիա՝ Գրքի օր, Թայլանդ՝ Հերկողի օր, Ադրբեջան՝ ծաղկի օր, Ղրղզստան՝ Բանկային աշխատողի օր, Չինաստան՝ Ծովի աստված Մացուի օր:

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851 – ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ Խենթը (Սամսոն Տեր-Պողոսյան), որը հանդիսանում է Րաֆֆու համանուն վեպի հերոս Վարդանի նախատիպը:

1870 – ծնվել է հայկական ազատագրական շարժման մասնակից Արմենակ Եկարյանը:

1924 – ծնվել բանաստեղծ  Զահրատը (Զարեհ Յալտըզճեան):

1927 – ծնվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը:

1931 – վախճանվել է ամերիկացի հայազգի նկարիչ Արման Մանուկյանը:

1994 - Երևանում Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին կնքված համաձայնագիրը ստորագրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

2004 - Միացյալ Նահանգների ղեկավարությունը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Ջոն Օրդուեյին փոխարինելիք բարձրաստիճան դիվանագետի անունը: Դա եղել է երեսնամյա դիվանագիտական ծառայության փորձ ունեցող Ջոն Էվանսը:

2005 - Ազգային ժողովը Սահմանադրական փոփոխությունների երեք փաթեթներից ընտրել է կոալիցիայի առաջարկածը՝ մերժելով Միացյալ աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) խմբակցության և ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանի ներկայացրած նախագծերը:

2005 - Թբիլիսիիում Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանը նռնակ է նետել տրիբունայի վրա որտեղ եղել են Միխայիլ Սահակաշվիլին և Ջորջ Բուշը, սակայն նռնակը չի պայթել:

2006 - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դարբինյանը:

2008 - Հայազգի օպերային մեներգչուհի, սոպրանո Կարինե Բաբաջանյանը նկարահանվել է լեգենդար գործակալ Ջեյմս Բոնդի սխրանքների մասին պատմող հերթական 22-րդ ֆիլմում:

2018 - Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիում:

2019 - Ներարկման հետևանքով 8 քաղաքացու տեսողություն խիստ վատթարացել է

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, ըստ Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի նախնական գնահատականի խախտվել են ներարկումների անվտանգության կանոնները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1497 - սկսվել է Ամերիգո Վեսպուչչի երկրորդ ճանապարհորդությունը Նոր աշխարհ՝ Ամերիկա:

1503 - իսպանացի նավագնաց Քրիտոֆոր Կոլոմբոսը հայտնաբերել է Կայմանյան կղզիները:

1534 - նավագնաց Ժակ Կատիեն Նյուֆաուդլենդը հայտարարել է ֆրանսիական տիրապետություն:

1566 - վախճանվել է գերմանացի գիտնական և բժիշկ Լեոնարդ Ֆուքսը, որը համարվում է  «բուսաբանության հայրեր»-ից մեկը:

1746 - ծնվել է ֆրանսիացի գծագրող Գասպար Մոնժը, որը հանդիսանում է գծագրական երկրաչափության հիմնադիրը:

1796 - տեղի է ունեցել Լոդիի ճակատամարտը ավստրիական բանակի և Նապոլեոնի բանակի միջև, որը ավարտվել է վերջինիս հաղթանակով:

1811 - Անգլիայում շրջանառության մեջ են դրվել թղթադրամները:

1844 - Կանադայի մայրաքաղաքը Կինգստոնից տեղափոխվել է Մոնրեալ:

1850 - ծնվել է անգլիացի լորդ, յախտսմեն, Lipton թեյի ընկերության հիմնադիր սէր Թոմաս Լիպտոնը:

1869 - հանդիսավոր պայմաններում գործարկվել է առաջին տրանսկոնտինենտալ երկաթուղին ԱՄՆ-ում:

1871 - կնքվել է ֆրանկֆուրտյան խաղաղության պայմանագիրը, որը վերջ է դրել ֆրանս-պրուսական պատերազմներին:

1881 - Ռումինիան հայտարարվել է թագավորություն:

1923 - ծնվել է խորհրդային և ադրբեջանական քաղաքական գործիչ Հեյդար Ալիևը:

1932 - լենինգրադյան «Կոմինտերն» գործարանում արտադրվել են  խորհրդային առաջին 20 հեռուստացույցերը:

1933 - Բեռլինում նացիոնալ-սոցիալիստ ուսանողները հրապարակայնորեն այրել են գրքեր, որը սկիզբ է դրել գերմանական ոգուն չհամապատասխանող գրքերի այրման մասսայական գործողություններին:

1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատում գերմանական զորքերը անցել են հարձակման միացյալ զորքերի վրա (անգլիական, ֆրանսիական, հոլանդական և բելգիական), հարձակումը եղել է չափազանց հաջողակ այն աստիճանի, որ դարձել է հաջողված բլիցկրիգի օրինակ:

1950 - Հայիթիում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում տապալվել է նախագահ Դյումարս Էստիմի կառավարությունը, իշխանությունը անցել է ռազմական խունտայի ձեռքը:

1956 - ծնվել է ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Լիստևը («Հայացք», «Հրաշքների դաշտ», «Թեմա» հաղորդումներ):

1978 - Օդեսայում սկսվել են «Հանդիպման վայրը չի կարելի փոխել» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները

2008 - ակտիվացել է Եվրոպայի ամենամեծ Էտնա հրաբուխը, որի վերջին նման ակտիվացում նկատվել էր 2001 թվականին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular