ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ նշանակություն ունի սերը Հերմինե Նաղդալյանի կյանքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Wnews.am-ը գրում է . 

«Դե Ֆակտո» ամսագիրը 2016թ.  «Տարվա կին քաղաքական գործիչ է ճանաչել Հերմինե Նաղդալյանին, ինչի առթիվ  տիկին Նաղդալյանը հարցազրույց է տվել սիրո, ընտանիքի, զավակների մասին:

Նշենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը նախկինում զբաղեցնում էր Արարատի մարզի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ այժմ՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչն է։  Հերմինե Նաղդալյանն ունի 5 զավակ և չորս թոռ:

-Տիկին Նաղդալյան կանանց դերակատարությունը մեր երկրում գնալով աճում է, նրանց գործունեության ոլորտների բազմազանությունն այդ մասին է խոսում: Ըստ Ձեզ` որքանո՞վ է հայ կնոջ կերպարը լուրջ ընկալվում «տղամարդկանց աշխարհում»:

-Տարիներ առաջ, երբ նոր էի սկսել խորհրդարանական կենսագրությունս, քննարկումներից մեկի ժամանակ այդպիսի մի հարց հնչեց, թե որքանով են քաղաքականությամբ զբաղվող կանանց լուրջ վերաբերվում, իմ մոտեցումը հետևյալն էր` որքան լուրջ ենք մենք, նույնքան լրջությամբ են վերաբերվում մեզ: Եվ իսկապես այդպես է, բազում առիթներ եմ ունեցել համոզվելու դրանում: Ես կարծում եմ` յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն իր աշխատասիրությունն է, գիտելիքների հարուստ պաշարը, ինքնակատարելագործման անվերջ ցանկությունը: Այդպիսի մարդը, անկախ սեռից, անհնար է, որ հաջողության չհասնի:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաջողությունը:

-Թերևս, իմ ընտանիքը և աշխատանքը, որոնց շնորհիվ ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: Մեծագույն երջանկություն է ունենալ լավ ընտանիք, որտեղ քեզ սիրում և հարգում են, և նույնքան կարևոր է լինել պահանջարկված աշխատանքում, զբաղվել սիրելի գործով: Եվ պետք է նշեմ, որ այդ երկու կարևորագույն արժեքները միմյանց հետ փոխկապակցված են: Եթե չունենայի լավ ընտանիք, որը մշտապես աջակցել և հասկացել է ինձ, գուցե չունենայի մյուս ձեռքբերումը` աշխատանքս, որը սիրում եմ և որից հոգեպես բավարարություն ստանում: Ես խորհրդարանում եմ արդեն հինգ գումարում, և այդ տարիների ընթացքում ձգտել եմ մշտապես ինքնակատարելագործվել, իմ համեստ ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Ասում են` երջանիկ է այն մարդը, ով առավոտյան շտապում է աշխատանքի, իսկ երեկոյան` տուն: Իմ կյանքում դա այսպես է արտահայտվում` ինձ չի բավարարում ժամանակը ոչ աշխատանքի վայրում, ոչ` տանը:

-Ո՞րն է հայ կնոջ նկարագիրը` Ձեր ընկալմամբ:

-Հայ կնոջ երակներում հոսում է իր ազգության պատմության արյունը՝ սերն ու հավատը իր հայրենիքի հանդեպ, պատասխանատվությունը, նվիրվածությունն ընտանիքին և գործին, ինտելեկտուալ բարձր կարողությունները, նրբությունն ու կանացիությունը: Հայ կինն ամեն ինչ անում է յուրահատուկ սիրով ու հոգատարությամբ: Թերևս, միայն հայ կինն է կարողանում միաժամանակ լինել լավ մայր, գերազանց կին, թիկունք, ընկեր իր ամուսնու համար և նույն կերպ նվիրվել իր աշխատանքին և հայրենիքին:

-Դուք մեծ ընտանիք ունեք.կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Դեռ երիտասարդ տարիներից եմ մեծ ընտանիք ցանկացել, երևի այն պատճառով, որ ինքս մեծացել եմ փոքր ընտանիքում: Երազել եմ իմ ընտանիքում շարունակել իմ հայրական տան գեղեցիկ ավանդույթները, որոնցից է երեկոյան պարտադիր միասին ճաշելը, որը կարծես սուրբ ժամ լիներ բոլորիս համար, ընտանիքի ժամ:
Ինձ և ամուսնուս, որ նաև իմ ընկերն է, համախոհը և աջակիցը իմ բոլոր գործերում, հաջողվեց ունենալ մեծ և ներդաշնակ ընտանիք, որը մեր ամենամեծ հարստությունն է կյանքում: Մեր հինգ երեխաները` երկու աղջիկները և երեք տղաները, կյանքի մեծագույն սերն են և երջանկության գրավականը: Ցավոք, հազվադեպ ենք կարողանում ընտանիքով հավաքվել մեկ սեղանի շուրջ, քանի որ կյանքի տեմպը փոխվել է, դժվար է հարմարացնել՝ յուրաքանչյուրն իր զբաղվածությունն ունի: Մեզ հետ են ապրում նաև իմ և ամուսնուս մայրիկները, ովքեր մեզ շատ են օգնել երեխաների խնամքի և դաստիարակության գործում, և ես ուրախ եմ, որ մեր ծնողների նկատմամբ նույնքան ուշադիր և հոգատար են մեր երեխաները:

-Ի՞նչ մասնագիտություններ են ընտրել Ձեր երեխաները:

-Ավագ որդիներս տնտեսագետներ են, նրանցից մեկն այժմ զինվորական ծառայության մեջ է, մյուսը զբաղվում է գիտական հետազոտություններով, իսկ կրտսերն ընտրել է ազգային անվտանգության ոլորտը: Աղջիկներիցս մեկն իրավաբան է, մյուսը` տնտեսագետ, նրանք ինձ հրաշալի 4 թոռնիկ են պարգևել: Իմ մեծագույն ցանկությունն է եղել փոխանցել իմ երեխաներին այն ամենն, ինչ ստացել եմ ծնողներիցս` լավ դաստիարակություն, որակյալ կրթություն, ուժեղ կամային հատկություններ և մեծ սեր: Կարծում եմ՝ սրանք են կյանքում հաջողության հասնելու և դժվարությունները հաղթահարելու ամենակարևոր գրավականները:

-Ի՞նչ նշանակություն ունի սերը Ձեր կյանքում:

-Կենսական: Մարդը չի կարող ապրել առանց սիրո, նա սիրո ծնունդ է, զգացմունքային էակ, ում համար սերը նախապայման է երջանիկ լինելու և ներդաշնակ կյանքով ապրելու համար: Եվ նույնչափ կարևոր է ինչպես սիրելը, այնպես էլ սիրված լինելը:

Բոլոր կանայք էլ ունենում են թուլության պահեր, և վստահաբար, Դուք էլ, լինելով ուժեղ կին, ունենում եք նման պահեր, ինչպե՞ս եք հաղթահարում:

-Կոկո Շանելը հրաշալի միտք ունի իդեալական կնոջ մասին. «Զսպել ինքդ քեզ, երբ վիրավորական է, և տեսարաններ չսարքել, երբ ցավ ես զգում»: Աշխատում եմ այդպես ապրել, թեև հեշտ չէ:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Գրեթե քսանհինգ տարի պետական, քաղաքական աշխատանքով զբաղվող մարդու երազանքը միայն հզոր Հայրենիք ունենալը կարող է լինել: Կենսագրությանս այս տարիների ընթացքում շատ ցավալի իրողությունների եմ ականատես եղել, բայց երբեք չեմ դադարել երազել հզոր Հայաստանի մասին, և այդ երազանքը կկատարվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular