Ի պատասխան հրթիռների արձակման՝ իսրայելական տանկերը խոցել են ՀԱՄԱՍ-ի թիրախները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական բանակի տանկերը հարված են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռների և պայթուցիկով գնդերի արձակման:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ բանակի մամուլի ծառայությանը հղումով:
Կիրակի երեկոյան իսրայելական բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից արձակվել է երկու հրթիռ, որոնցից մեկը «որսացել է» «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Լույս երկուշաբթի գիշերը իսրայելցի զինվորականները Գազայից ևս 2 հրթիռի արձակում են գրանցել, որոնք պայթել են ավելի շուտ՝ չհասնելով նպատակին:
«Ի պատասխան հարձակումներին` իսրայելական ռազմական տանկերը հարված են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ ահաբեկչական օբյեկտներին», - ասվում է հաղորդագրության մեջ: