ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի բարձրաստիճան անդամ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել առնվազն 50 միլիոն դոլար մարդասիրական օգնություն հատկացնել Արցախին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Սմիթը նշել է, որ օգնությունը պետք է ուղղվի Արցախի ժողովրդին պարենային անվտանգության, բնակարանային խնդիրների, բժշկական օգնության, ենթակառուցվածքների և այլ անհետաձգելի կարիքների համար։ Հանձնախմբի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթը նշել է, որ Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ավերիչ զավթողական պատերազմը ոչ միայն հազարավոր զոհերի պատճառ դարձավ, այլև հազարավոր մարդկանց զրկեց օթևանից և վնասեց կենսական ենթակառուցվածքները։ Սմիթն իր նամակում հիմնավորում է պատերազմի հետևանքները հաղթահարելու համար 50 մլն դոլար հատկացնելու անհրաժեշտությունը։ Կոնգրեսականը նաև դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրումն ու Արցախի դեմ սանձազերծած պատերազմում նրանց օգտագործումը։ Նա իր նամակում կոչ է արել նաև դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական ցանկացած օժանդակությունը: Սմիթը նաև շեշտել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են տապալել Արցախում խաղաղության հաստատման հեռանկարները և հրաժարվում են հայրենիք վերադարձնել մոտ 200 հայ ռազմագերիների։ |
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers
Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia
100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1