ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 9

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, երբեմն ստիպված եք լինելու լուրջ խոչընդոտներ հաղթահարել: Բայց դրական միտումների ազդեցությունը կյանքի շատ ոլորտներում նկատելի կլինի: Համառ եղեք և աշխատեք չկորցնել սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Հենց այն ձեզ կտանի դեպի նպատակը, կօգնի նոր համախոհներ գտնել: Եթե առաջին իսկ դժվարություններին բախվելիս մտածածից չհրաժարվեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Այսօր շատերը կուզենան ուրախացնել ձեզ: Ինչ-որ մեկը դա կարող է այնքան էլ ճկուն ձևով չանել, բայց ի սրտե կանի, և դուք դա կգնահատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր կլինի հետևողական գործելն ու խառնաշփոթից խուսափելը: Շտապողականությունը հաճախ սխալների պատճառ կդառնա, դուք ինքներդ ձեզ ժամանակ չեք տա իրավիճակից գլուխ հանելու, մի քանի տարբերակ դիտարկելու համար: Արժե լսել այն մարդկանց կարծիքը, որոնց փորձին վստահում եք: Խորհուրդները, որոնք այսօր կստանաք, իսկապես լավը կլինեն:

Երեկոն հարմար է հանգստի և տրամադրություն բարձրացնող զբաղմունքների համար: Օգտակար կլինի հին նախասիրությունը հիշելը, գրավիչ գործին վերադառնալը, որը ժամանակին սկսել և ավարտին չեք հասցրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վառ, հագեցած ու հետաքրքիր օր է: Այն հարմար է ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Շատ Երկվորյակների ոգեշնչվածությունը կայցելի: Նշանի նման ներկայացուցիչները ունակ կլինեն ինչ-որ անհավանական բան մտածել: Ամեն անգամ մտածածը միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց դուք համբերատար կլինեք և անպայման կսպասեք հարմար պահի:

Իսկ հիմա կարող եք հին ծրագրերը կյանքի կոչել: Ամենայն հավանականությամբ, դրանում կօգնեն ընկերներն ու հին ծանոթները: Երեկոն բարենպաստ ժամանակ է սիրային ժամադրության համար: Սիրելի մարդու հետ շփումները դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք ձեզ հանգիստ ու բարեհամբույր պահել, պրովոկացիաներին չտրվել: Այսօր շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք պատրաստ կլինեք շրջապատողների հետ լավ հարաբերությունների համար զիջումների գնալ, արդյոք կուզենաք խաղաղություն պահպանել, նույնիսկ եթե դա ջանքեր պահանջի: Երբեմն տարաձայնություններ կառաջանան հին ծանոթների հետ: Նման պահերին հումորի զգացումը կօգնի հարթել սուր անկյունները: 

Երեկոն դրամական մուտքեր է խոստանում: Կարող են վերադարձնել հին պարտքը, վճարել ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Որոշ Խեցգետիններ հաջողությամբ կվաճառեն իրենց համար այլևս անպետք իրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը շատ բարենպաստ և արդյունավետ կանցնի: Դուք բազում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Ժամանակը զուր վատնել, ինչ-որ բան հետաձգել չեք ուզենա: Դուք կնախընտրեք գործել և արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը:

Հազիվ թե կարողանաք ամբողջությամբ խուսափել տարաձայնություններից ու վեճերից, բայց դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա: Նույնիսկ ամենաբարդ հարցերը կարելի է հանգիստ ու կառուցողական քննարկել: Դուք կաշխատեք ձեզ առավելագույնս նրբանկատ պահել, չվիրավորել ամենազգայուն մարդկանց: Շրջապատողները դա անպայման կգնահատեն, եթե ոչ հիմա, ապա ավելի ուշ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու և հանգստանալու գայթակղությունը: Բայց այդպես վարվել պետք չէ, հատկապես եթե օրվա համար շատ բան էիք ծրագրել: Ավելի ուշ զղջալու եք ծախսած ժամանակի համար: Այնպես որ՝ հավաքեք մտքերը և սկսեք գործել: Հաջողության հասնելու շանսերը մեծ են:

Ավելի ուշ կգա մտերիմների հետ շփումների, ընտանեկան խնդիրները լուծելու համար հարմար ժամանակը: Շատ Կույսեր նորովի կնայեն իրենց տանը, կհասկանան՝ ինչ է պետք փոխել այն ավելի հարմարավետ դարձնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսն անակնկալներով լի կլինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Նշանի որոշ ներկայացուցիչների համար այդ ժամանակահատվածը կապված կլինի հանդիպումների հետ, որոնք երկար կհիշվեն: Նոր ծանոթությունը կարող է սիրային հարաբերությունների սկիզբ դնել: Դրանք արագ կզարգանան, շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

Ավելի ուշ բարդ ժամանակ կգա, հավանական են դժվարություններ գործերում, ինչ-որ փոքրիկ թյուրիմացություններ: Օգտակար կլինի հանգստանալը: Ձեզ ժամանակ է պետք ամեն ինչ մտածելու և հետագա գործողություններում որոշակիություն մտցնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Դուք լավ կհասկանաք, թե ինչի եք ձգտում և ինչի եք պատրաստ հանուն դրա: Չի բացառվում՝ հրաշալի գաղափարներ հայտնվեն և դուք անհապաղ կյանքի կոչեք դրանք: Իսկ ահա համատեղ նախագծերին մասնակցությունը կարող է կապված լինել խնդիրների հետ: Այստեղ անհրաժեշտ արդյունքը ուզածի նման արագ ստանալ հազիվ թե ստացվի:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Լավ է խուսափեք ակնարկներից և կիսատ ասված բաներից: Խնդիրների անկեղծ ու բաց քննարկումը կօգնի գտնել դրանց լուծման բանալին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ անհանգիստ կանցնի: Դուք շատ բան պիտի անեք, չի բացառվում՝ պետք լինի անցնել այն գործերին, որոնք կնախընտրեիք հետաձգել կամ ուրիշներին հանձնարարել: Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, տարաձայնություններ: Աշխատեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ. ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելը, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ կլինի գնումների համար: Նույնիսկ սպոնտան գնումները կարող են շատ հաջող լինել: Որոշ Աղեղնավորներ իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում, մյուսները իդեալական նվերներ կընտրեն մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումների համար բարենպաստ օր է: Դուք նրբանկատ և ուշադիր կլինեք, ամենատարբեր մարդկանց մոտեցում կգտնեք: Շատերին դուր կգան ձեր գաղափարները, և եթե դրանց իրագործման հարցում օգնության կարիք լինի, անպայման կստանաք այն: Կարող եք հաջողությունների հասնել նաև ինքնուրույն գործելով, բայց դրա համար ինքներդ ձեզ վրա ջանքեր պիտի գործադրեք:

Որոշ Այծեղջյուրներ ստիպված են լինելու վերադառնալ հին գործերին: Դրանցից գլուխ հանելն այնքան էլ հեշտ չի լինի, բայց ամեն ինչ կստացվի, եթե ժամանակից շուտ չհանձնվեք: Օրվա վերջին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատանքը ձեռքից կգա, դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ շատ բարդ գործերից: Շատ Ջրհոսների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: 

Կարևոր կլինի չշտապելը: Ոտքի վրա ընդունած որոշումները ամեն անգամ հաջող չեն լինի: Օգտակար կլինի ավելի շատ ինֆորմացիա հավաքելը և այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Միակ ոլորտը, որտեղ բավական է լսեք սեփական ինտուիցիային և ճիշտ կվարվեք, սիրային հարաբերություններն են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ օր չէ: Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը, քանի որ դա կօգնի խուսափել զուր հույսերից և մեծ ակնկալիքներից: Աշխատեք լսել, թե ինչ են ասում շրջապատողները: Պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կա: Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար, հավանական են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում:

Ռոմանտիկ ժամադրությունը չի հիասթափեցնի, չնայած՝ կարող է անցնել ոչ այնպես, ինչպես դուք էիք սպասում: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, և դա ձեզ մոտ հրաշալի կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular