ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու պետք է խուսախել սիրուհու կարգավիճակում հայտնվելուց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

№1 Միայնություն

Շատ հաճախ կանայք, որոնք ընտրում են սիրուհու դերը, մտածում են. «Ես նրա հետ կլինեմ, մինչեւ չհանդիպեմ իմ միակին»։ Բայց կնոջ էներգետիկ համակարգն այնպես է կառուցված, որ քանի դեռ նրա դաշտում տղամարդ կա, որին նա իրենն է համարում, նա չի կարող ուրիշին ձգել։

Նրա էներգետիկան մոտ չի թողնում այլ տղամարդկանց, քանի որ արդեն մեկը կա։

Կինը կարող է անգամ փորձել դասավորել իր անձնական կյանքը եւ ընտանիք ստեղծել, սակայն հաճախ ոչինչ չի ստացվում, նրան ոչ մեկ դուր չի գալիս, նրան ոչ ոք չի գրավում։

Եվ դա հասկանալի է, որովհետեւ նա, թվում է, թե ամուսնացած է, եւ այլ տղամարդկանց ճանաչելու եւ զգալու համակարգը վատ է աշխատում եւ խոտան է տալիս։

№ 2 Սնուցման աղբյուր

Քանի դեռ կինը ամուսնացած տղամարդու հետ է կապված, ինքն այդ տղամարդու սնուցման աղբյուրն է։ Հիմնականում տղամարդիկ սիրուհի են պահում մի պարզ պատճառով. նրանց կանայք բավականաչափ նուրբ էներգիա չեն արտադրում, որպեսզի տղամարդիկ ռեալիզացվեն, նրանք չեն կարողանում տղամարդկանց լիովին հագեցնել Ինի էներգիայով։ Այդ ժամանակ տղամարդը սկսում է թուլանալ/հիվանդանալ, հետընթաց գրանցել եւ սկսում է իր համար սնուցման այլ աղբյուր գտնել՝ կնոջ, որը կարող է հագեցնել իրեն, եւ ինքն առաջ կընթանա։ Երբ կանայք հասկանում են, որ իրենց տղամարդու համար մարտկոցի պես մի բան են, սկզբում դա ընկալում են անգամ որպես գովասանք։

Բայց սիրուհին սնուցում է ոչ միայն տղամարդուն, նա նաեւ նման աղբյուր է տղամարդու կնոջ, երեխաների եւ ընտանիքի համար։ Այդ նուրբ էներգիան, որը տղամարդը ստանում է սիրուհուց, նա իր հետ տուն է տանում։

№3 Կնոջ անեծքներից հալածված

Իր հիմար էներգետիկ ինքնազոհողության պատճառով սիրուհին իր տղամարդու կնոջից անեծքների այնպիսի չափաբաժին է ստանում, որոնք դեռ երկար իրենց մասին հիշեցնել կտան։ Կարեւոր չէ, թե կինը գիտի, թե ոչ, համակարգը միեւնույնն է աշխատում է։ Հատկապես եթե ընտրել ես այնպիսի տղամարդու, որի կինը 2-3 երեխա ունի։ Դա մեծ խնդիր է, քանի որ նման կնոջ հետ կապվելով՝ կարելի է վնաս հասցնել սեփական ճակատագրին, եւ այդ հետքերը կմնան, քանի դեռ սիրուհին չզղջա եւ կքավի կնոջը հասցրած ցավի մեղքը։

№4 Կանայք, որոնք գիտակցաբար ընտրում են սիրուհու դերը

ցածր ինքնագնահատական ունեն, քանի որ իրեն սիրող կինը երբեք համար 2-ը չի ընտրի։ Երբեք չի ուզենա լինել ստվեր։ Անգամ եթե սիրում է… նա իր պայմաններ է դնում։

№5 Զտարյուն սերունդ

Երբեմն կանայք ասում են, որ այդ հարաբերություններն իրենց պետք են սեռական բավարարվածության համար։ Սակայն 2,5 կամ 10 տարի անց կինն ամեն դեպքում սկսում է մտածել երեխաների մասին, եւ ամեն մայր էլ ուզում է, որ իր երեխան առողջ լինի, երջանիկ, ընտանիքի հետ կապված։ Ամեն մի մայր իր երեխայի համար բարեկեցություն է ուզում։ Սակայն եթե կինը երկար ժամանակ ինչ–որ տղամարդու սիրուհի է եղել, իսկ հետո ամուսնացել է ուրիշի հետ եւ նախորդ հարաբերություններից մաքրվելու պրակտիկա չի անում, նա իր մարմնում կրում է նախորդ եւ ներկայիս տղամարդկանց ցեղի ինֆորմացիան, եւ այդ ամենը դրվում է երեխայի գենոտիպի մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular