ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանին զրկել է հուսալի սպառազինություն արտադրողի կարգավիճակից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

sm.news-ը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններով կասկածի տակ է դրել ռուսական զենքի հուսալիությունը: Համենայն դեպս այդպես են կարծում որոշ փորձագետներ: Հարկ է նշել, որ այս մասին գրել են նաև չինական հրատարակությունները: Այն բանից հետո, երբ նա պատմել է հայկական բանակի իբր խփված «Իսկանդեր-Մ» տակտիկական հրթիռների մասին, երկար տարիների ընթացքում առաջին անգամ սկսել են կասկածներ արտահայտվել ռուսական զենքի հուսալիության վերաբերյալ: Ավելի վաղ, Ռուսաստանը բազմիցս հայտարարել էր, որ գրեթե անհնար է խոցել «Իսկանդեր-Մ» հրթիռները, և այդ համակարգերը ունակ են հեշտությամբ ճեղքել գրեթե ցանկացած ՀՕՊ պաշտպանություն: Բայց Ադրբեջանն արդեն հայտարարել է հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Լեռնային Ղարաբաղում իսրայելական «Բարաք» նոր ՀՕՊ համակարգի կողմից իբր խոցված երկու ռուսական հրթիռների մասին:

«Հուսալի համարվող ռուսական զենքն այժմ կասկածներ է հարուցում, այն բանից հետո, երբ իսրայելական արտադրության ՀՕՊ համակարգերը Լեռնային Ղարաբաղում միանգամից խփել են մի քանի ռուսական հրթիռներ: Իսկ ընդհանրապես, արդյո՞ք ռուսական զենքն այդքան հուսալի է: Չինաստանը արագ պետք է մտածի այդ մասին», - գրվել է չինական լրատվամիջոցների հաղորդագրություններում:

Ալիևն իր հերթին,  այնուամենայնիվ ռուսական կողմին չի տրամադրել իրենց հայտաբերած  հրթիռային մնացորդները, որպեսզի ի վերջո բոլորը համոզվեն, որ դրանք իրականում եղել են ռուսական «Իսկանդերներ»: Ավելի վաղ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ժխտել էր այն, որ Հայաստանը Արցախում «Իսկանդեր» է օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular