ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ և ինչո՞ւ է սաբոտաժի ենթարկում «երեք կայսրերի միությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ կոչ է արել իր հետնորդներին՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, իրենց աջակցող քաղաքական ուժերի հետ միասին մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդհանուր դաշինքով, որը կոչվում է «Ազգային համաձայնության դաշինք»:

Ինչպես խոստովանել է Տեր-Պետրոսյանը, նա ավելի վաղ արդեն նման առաջարկություն էր արել, բայց Ռոբերտ Քոչարյանը մերժել էր այդ գաղափարը, վկայակոչելով զուտ բարոյական դրդապատճառները, այսինքն նման կերպ ինքը դավաճանելու է իր ստեղծած «Հայրենիքի փրկության շարժմանը»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա ոչ մի կերպ չի արձագանքել այդ առաջարկին: Ավելի վաղ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին, և  քննարկվում է նախընտրական դաշինքի կազմը, որը կներառի երկու-երեք կուսակցություն: Իսկ Սերժ Սարգսյանը չի խոսել ընտրությունների մասին, միայն հայտարարել է, որ այլևս ղեկավար պաշտոններ չի զբաղեցնի:

Դեռ 2020 թվականի դեկտեմբերին քաղաքագետ Ռաֆայել Ռուբինյանը գրել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է իրական համախմբում, որն ընտրությունների միջոցով կկարողանա փոխել գործող կառավարությանը: Իրոք, Հայաստանում ընտրությունները դեռ երբեք չեն լուծել իշխանափոխության հարցը: Համախմբում ասելով` Ռուբինյանը նկատի է ունեցել չորս նախագահների դաշինքը, որը հնարավորություն կտար երկիրը ճգնաժամից դուրս բերել:

«Նման կերպ Հայաստանում կարող է ձևավորվել քառյակ: Եվ հաշվի առնելով Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի շատ հարցերի շուրջ կարծիքների անհամապատասխանությունները` քառակողմ շրջանակում կստեղծվի բնական զսպումների և հավասարակշռության համակարգ», - գրել էր փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular