ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայությունը, Ար­ցախը ապագա ունեն, բայց ապագան կերտելու համար մեզ պետք են բոլորո­վին այլ որակի իշխանություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինչպես է արցախցին հաղթահարում հետպատե­րազմյան դժվարությունները: Արցախի ապագայի, պատերազմի արդյունքների, Շուշիի անկման մասին «Իրավունքը» Արցախում զրուցել է ԱԺ նախ­կին նախագահ, ԱԺԿ կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանհ հետ, ով նախ անդրադարձավ արցախցիների օրախնդրային հարցերին. 

-Ամբողջ խնդիրն այն է, որ մենք այս պահին կարիք ունենք լուրջ խորքային վերլուծությունների և մի­ասնական, կոլեգիալ կառա­վարման ինչ-որ համակարգ մշակե­լու և դրանով առաջնորդվելու անհրա­ժեշտություն: Ես շատ բարդ եմ տեսնում մեր արտաքին քաղաքականության առաջ ծառացած խնդիրները, որովհետև նման պատերազմից հետո շատ դժվար է դիվանագիտական ճանապարհով փոր­ձել վերականգնել կամ մեղմել այն հար­վածները, որոնք ժառանգեցինք 2020 թվականի պատերազմից հետո: Բնակա­նաբար, այն, ինչ այսօր կատարվում է մեր արտաքին քաղաքական գերատես­չությունների կողմից, ողջունելի է, նրանք բոլորն էլ ջանում են անել անգամ անհ­նարինը, որ մեղմվի այսօրվա մեր դժվա­րին իրավիճակը: Բայց որպեսզի այդ ամենը արդյունքներ ունենա, շատ կարևոր է, որ մենք համակարգված աշխա­տանք տանենք, որի արդյունքում միայն կարելի է ցանկալի արդյունքների հաս­նել: Ցավոք, այսօր ես չեմ տեսնում ջան­քեր, որ մեր քաղաքական ողջ ներկապ­նակը ծառայեցվի դրան:

— Պարո՛ն Ղուլյան, Փաշինյանն ասում է, որ Արցախն ապագա ունի, և այդ ապագան կարծես թե իր հետ է կապում:

-Ես չգիտեմ, թե ինչքանով է Փաշի­նյանը տեսնում Արցախի ապագան իր ղեկավարման օրոք, դա կարող է որոշել միայն ժողովուրդը: Իրականությունն այն է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախի և ընդհանուր համահայկական արժանապատվության հետ, չի խոսում այդ տրա­մաբանության օգտին: Հայությունը, Ար­ցախը ապագա ունեն, բայց ապագան կերտելու համար մեզ պետք են բոլորո­վին այլ որակի իշխանություններ:

-Պարո՛ն Ղուլյան, ի վերջո, Շուշիի անկման հետ կապված առեղծվածը ամիս­ներ անց գոնե Ձեզ համար հայտնի դար­ձա՞վ:

-Շուշիի անկման հետ կապված հար­ցերը բազմաթիվ են և բազմապիսի, բայց ես կողմնակից եմ, որ այդ մասին խոսեն և իրականությունը բացահայտեն առաջին հերթին ռազմական գործիչնե­րը, ովքեր տեղյակ են, թե ինչ է տեղի ու­նեցել այդ մարտերի ընթացքում: Ինչ վե­րաբերում է կոնկրետ ռազմական գործողությունները կազմակերպելուն, ապա այստեղ շատ դժվար է այս խառնաշփոթի մեջ ճիշտ կողմնորոշվել: Ես հակված եմ հավատալու այն ռազմական գործիչնե­րին, ովքեր տարիներ առաջ ազատագ­րել են Շուշին, ովքեր հասկանում են Շուշիի իմաստն ամբողջությամբ: Ես մի դրվագի վրա կարող եմ ուշադրություն դարձնել, եթե մենք մինչ օրս չգիտենք Շուշիի ռազմական գործողությունները կազմակերպող հրամանատարին կամ հրամանատարական խմբին, ապա պարզ է դառնում, թե մեր պետական, պաշտպանական կառավարումն ինչպիսի մակարդակի էր: Եվ, այո, Շուշիի անկումը առեղծված է, և դրա վառ ապացույցն այն է, որ մինչ օրս գաղտնի է պահվում Շուշիի օպերացիայի հրամանատարի անունը:

-Պարո՛ն Ղուլյան, 44 օր շարունա կ բոլորիս հավատացնում էին, որ հաղթում ենք: Ձեզ համար պատերազմի ո՞ր օրն էր այլևս ակնհայտ, որ թշնամու ուժերն անհավասար են, և որ մեզ ՌԴ-ի օգնությամբ պատերազմը կանգնեցնել է անհրաժեշտ

-Անկեղծ ասած, պատերազմի տարբեր օրերին մենք մշտապես հավատում էինք, որ թեկուզ տարբեր հատվածներում հաջողություններ են տեղի ունենում այնուամենայնիվ, մենք կմոբիլիզացնենք մեր ողջ ռեսուրսները ճիշտ գործողությունների արդյունքում կհասնենք հաջողության: Ցավոք, հոկտեմբերին արդեն պարզ էր, որ ինչ-որ բան այնպես չէ, որ մենք չենք կարողանում  պետական կառավարման համար համարժեք դարձնել այն մարտահրավերներին, որ այդ պատերազմի ընթացքում մեր առջև դրված էր: Դրանից հետո, թեկուզ շատ խիստ թերահավատորեն, այնուամենայնիվ, փորձում էինք պաշտոնական քարոզչությանը հավատալ, ինչը, ինչպես տեսանք, շատ վատ խաղ դարձավ մեր ազգային արժանապատվության համար»,-գրում է թերթը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular