ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զիպրեքսա դեղի պահուստային քանակը կբավարարի մինչև փետրվարի 20-ը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը և դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը հանդիպել են «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թուխիկյանին, ՀԿ անդամներին և շահառուներին: Վերջիններս ներկայացրել են իրենց անհանգստությունը զիպրեքսա դեղի 2017 թվականին հասանելիության և «Նորք» հոգեբուժական կենտրոնում առաջին փսիխոտիկ էպիզոդի բուժման ծրագրի շարունակականության վերաբերյալ:

«Այս դեղը հնարավորություն է տվել մեր շահառուներին առողջանալու, վերականգնվելու և ինտեգրվելու հասարակությանը, դառնալու նրա լիարժեք անդամ։ Նրանցից շատերը աշխատում են, ընտանիք են կազմել և ապրում են լիարժեք կյանքով»,- նշել է Կարինե Թուխիկյանը։

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները հայտնել են, որ զիպրեքսա դեղի պահուստային քանակը կբավարարի մինչև փետրվարի 20-ը: Իսկ ներկա պահին իրականացվում է ծրագրի վերլուծություն` առողջապահական, սոցիալական ցուցանիշների վերաբերյալ: Մասնագետների հավաստմամբ` ծրագրի արդյունավետության գնահատում կատարելուց հետո, որը կամփոփվի մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակ, ՀՀ առողջապահության նախարարին կներկայացվեն հետագա քայլերը:

Հանդիպման ընթացքում քննարկել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրները: Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի անդամներին առաջարկվել է մանրամասն տեղեկատվություն ներկայացնել շահառուների հասարակությանը ինտեգրման մասին, մասնակցել համատեղ աշխատանքներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular