ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


18-54 տարեկան, խրոնիկ հիվանդություն չունեցող անձինք պատվաստվելու են «Աստրազենեկա»-ով, բարձր տարիքի անձանց ընտրության հնարավորություն է տրվելու․ Ն․ Զեյնալյանը՝ պատգամավորների պատվաստման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատվաստվելու ենք՝ ըստ հաստատված ընթացակարգի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորների պատվաստմանը։

«18-54 տարեկան անձինք, որոնք չունեն որևէ խրոնիկ հիվանդություն, պատվաստվելու են «Աստրազենեկա»-ով։ Բարձր տարիքի անձանց ընտրության հնարավորություն է տրվելու։ Ովքեր ունենք խրոնիկ հիվանդություն և 55 տարեկանից բարձր են, կպատվաստվեն կա՛մ ««Աստրազենեկա»-ով, կա՛մ «Սպուտնիկ V»-ով՝ ըստ իրենց ցանկության։ ԱԺ աշխատակազմից ով ցանկություն է հայտնել, նույնպես պատվաստվելու է։ Պատվաստանյութը նախընտրելով չէ, գոյություն ունի հաստատված կարգ, համաձայն որի էլ պատվաստվում են անձինք»,-ասաց նա։

Զեյնալյանը նաև տեսակետ հայտնեց, որ քանի որ այս պատվաստումը նորություն է, մարդիկ վախենում են, և նման ակցիաները նպաստում են բարձրացնել վստահությունը պատվաստումների նկատմամբ։ «Ընդհանրապես, համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն մեկ երրորդը պետք է պատվաստվի»,-հավելեց նա։

Զեյնալյանի խոսքով՝ բոլոր պատվաստանյութերը, որ մինչ օրս ստեղծվել են և կիրառվում են, անցել են բոլոր անվտանգային ընթացակարգերը, և բոլորն էլ ցուցված են պատվաստման։ «Բնականաբար, բոլոր դեղերը, նաև՝ պատվաստանյութերը ունեն որոշակի ռիսկեր, բոլոր դեղերն ունեն կողմնակի ազդեցություններ, դեղերի ռիսկայնությունը շատ ավելի մեծ է, քան պատվաստանյութերինը, բայց երբևէ դրանից չենք խոսում»,-ասաց նա, ապա անդրադարձավ դիտարկմանը, թե շարունակվում են դեպքերը, երբ «Աստրազենեկա»-ով պատվաստվելուց հետո թրոմբոզ է առաջանում․

«Շահարկվող պատվաստանյութով 1 միլիոն պատվաստումից գրանցվել է ընդամենը 4 դեպք, ինչը բավականաչափ ցածր ռիսկայնություն է»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե մամուլում տեղեկություններ են տարածվում, որ որոշ պոլիկլինկաներում բուժաշխատողներին պարտադրել են պատվաստվել «Աստրազենեկա»-ով, Զեյնալյանն արձագանքեց, որ որևէ տեղ որևէ բան չեն պարտադրում, պատվաստվելն էլ պարտադրելով չէ․

«Միգուցե այդ պահին այդ պոլիկլինիկայում որևէ պատվաստանյութ չի եղել, և առաջարկել են այն պատվաստանյութը, որն այդ պահին առկա է եղել»,-ասաց պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular