ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է հակասիրիական պատժամիջոցների ռեժիմը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել եւս մեկ տարով երկարաձգելու Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը: Դա հետեւում է այն ծանուցումից, որը մայիսի 6-ին տարածել է Սպիտակ տունը։

Խոսքը վերաբերում է տարբեր սահմանափակիչ միջոցներ ուժի մեջ պահելուն, որոնք Վաշինգտոնը հաջորդաբար սահմանել է Դամասկոսի դեմ 2004-ից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակամիջոցում: Այդ սահմանափակումները, մասնավորապես, նախատեսում են որոշ ֆիզիկական եւ իրավական անձանց՝ ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող ակտիվների արգելափակում, ինչպես նաեւ Սիրիա որոշակի կատեգորիայի ամերիկայն ապրանքների եւ ծառայությունների արտահանման արգելք:

«Սիրիական վարչակագի գործողությունները (…) արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար: Այդ առնչությամբ արտակարգ դրությունը, որը հայտարարվել է 2004 թվականի մայիսի 11-ին եւ (այդ կապակցությամբ ձեռնարկված) միջոցները (…) պետք է գործեն նաեւ 2021 թվականի մայիսի 11-ից հետո: Ուստի (…) ես մեկ տարով երկարաձգում եմ արտակարգ դրությունը, որը հայտարարվել է Սիրիայի կառավարության գործողությունների պատճառով»,- ասված փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular