ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեր-Պետրոսյանի առաջարկը ֆանտաստիկ առաջարկ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ընտրություններին միասնաբար մասնակցելու առաջարկ է արել, ինչը մերժվել է, Տեր-Պետրոսյանը նույն առաջարկը հրապարակավ արեց, հրապարակավ էլ մերժվեց։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի այդ առաջարկի մասին, և ի՞նչ կլիներ, եթե այդ առաջարկը չմերժվեր․

«Տեր-Պետրոսյանի առաջարկն, իհարկե, ֆանտաստիկ առաջարկ է, բայց ես չգիտեմ՝ իրենք առանձին-առանձի՞ն ավելի շատ ձայն կստանային, թե՞ միասին գնալով։ Ինքը՝ գաղափարը, իրոք, շատ լավն է, բայց քանի որ այսօր հասարակության մեջ ներարկված թույնը այսքան շատ է տարբեր անհատների նկատմամբ․ մի մասը չի ուզում լսել Ռոբերտ Քոչարյանի անունը, մի մասը՝ Սերժ Սարգսյանի, մի մասը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, բայց առանձին-առանձին իրենց կարող են տալ ձայն։ Այստեղ զուտ ռազմավարական իմաստով միասնության տարբերակը, հակապես երբ այսքան պառակտված է ամեն ինչ՝ «սև- սպիտակ», «նախկին- նոր» և այլն, ապա զուտ գաղափարի առումով ես ամեն կերպ ողջունում եմ այդ գաղափարը, բայց զուտ պրագմատիկ իմաստով և մարտավարական առումով չեմ կարող ասել, թե որն է ավելի ճիշտ՝ միասի՞ն գնալը, թե՞ առանձին-առանձին, բայց ես համոզված եմ, որ 3-ն էլ պետք է մասնակցեն՝ այդ թվում Լևոն Տեր- Պետրոսյանը, թեկուզ առանձին կամ ոչ մյուս 2 նախագահների հետ, և ես համոզված եմ, որ առաջին նախագահն էլ բավականին լուրջ ձայներ կհավաքի»,- պատասխանեց Քոչարյանը։

Նրան հարցրինք, կարո՞ղ ենք ասել, որ Սարգսյանն ու Քոչարյանը մերժեցին Տեր-Պետրոսյանի միասնության ձեռքը․

«Երրորդ նախագահի պատասխանը ավելի մեղմ էր, երկորդինը՝ ավելի կոշտ։ Ես չեմ կարծում, որ մերժվեց միասնության ձեռքը, որովհետև այնպես չէ, որ մինչև հիմա շատ հարթ է եղել ամեն ինչ 3 նախագահների միջև, բայց անկախ նրանից՝ միասի՞ն են գնալու ընտրություններին, թե՞ ոչ, մի հարցի շուրջ 3-ով էլ ունեն կոնսենսուս, որ այս իշխանությունները չպետք է մնան, այս հարցի շուրջ, կարծում եմ, իրենք բոլորն էլ ունեն միասնական կարծիք» ,- պատասխանեց Քոչարյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular