ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անչափահաս աղջկա ներկայությամբ սեռական հարաբերություն ունեցած մայրը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում.նա մեղադրվում է սուտ մատնության մեջ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Չափահաս տղամարդկանց կողմից սեռական բռնության ենթարկված անչափահասի մայրը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում. նա մեղադրվում է քննիչին եւ հետաքննիչին կեղծ մեղադրանքներ ներկայացնելու մեջ։

Ամիսներ առաջ «Փաստինֆո»-ն անդրադարձել էր երեք չափահաս տղամարդկանց կողմից  առանձին-առանձին  նույն 12-ամյա աղջկա հանդեպ սեռական բնույթի հանցագործություններին:

Գործերը երեք տարբեր վարույթներով ուղարկվել են դատարան, բոլոր երեք գործերով  տղամարդկանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 14 տարին չլրացած տուժողի  նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները: Դրանցից երկուսով դատաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ գործերից մեկով, որով առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ,  դատարանում հիշյալ հոդվածի փոխարեն ամբաստանյալին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի առաջին մասով՝ տասնվեց տարին չլրացած  անձի հետ սեքսուալ բնույթի  գործողություններ կատարելու համար։ Այսինքն՝ սկզբնական մեղադրանքը մեղմացվեց եւ դատավճռով ամբաստանյալը մեղավոր  ճանաչվեց հենց ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ դատապարտվելով 1,5 տարվա ազատազրկման։ Սակայն Վերաքննիչ քրեական դատարանի  ապրիլի 8-ի որոշմամբ, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը  պատժի մասով բեկանվել և փոփոխվել է՝  խստացնելով ամբաստանյալի պատժաչափը եւ նրա նկատմամբ նշանակելով  2  տարվա ազատազրկում։ Նշենք, որ նշված հոդվածով դա նախատեսված առավելագույն պատիժն է:

Ակնհայտ էր,  որ հանցագործություններում մեղքի իր բաժինն ունի նաև աղջկա մայրը:  Տղամարդն անչափահասի մոր սիրեկանն է եղել, ում հետ համատեղ բնակվելու ընթացքում կինը բազմիցս սեռական հարաբերություն է ունեցել ամբաստանյալի հետ՝ հիմնականում տնակից դստեր բացակայելու ընթացքում, բայց նաև գիշերը՝ անչափահասի  քնած ժամանակ, սակայն անչափահասը մի քանի անգամ ականատես է եղել դրան։  Մեղադրական դատավճռի հանգեցրած գործով,  մասնավորապես, դատահոգեբանական փորձաքննությունը ևս անդրադարձել է մոր դերին՝ «դստեր հոգեկան, բարոյական զարգացման վրա էական բացասական ազդեցություն է ունեցել մոր վարքագիծը, ինչի արդյունքում դուստրը զոհ է դարձել սեռական ոտնձգությունների»։

Ի դեպ, սա վատթարագույն մոր վերջին «մեղքը» չէ,  մեկ այլ գործով մոր  տուժողի օրինական ներկայացուցչի կարգավիճակը վերաճել է մեղադրյալի, ապա նաև ամբաստանյալի կարգավիճակի:  Այս գործն ուրիշ գործ է, սակայն ուղղակիորեն առնչվում է  սեռական գործողությունների գործերից երկուսին, (որոնցով դատաքննությունը շարունակվում է),  ավելի ճիշտ՝   դրանք քննած հետաքննիչին ու քննիչին)։ Պարզվում է, աղջկա մայրը  2013թ. նոյեմբերի 5-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ բողոքելով իր աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության վերաբերյալ գործերը քննած հետաքննիչի եւ քննիչի դեմ։ Տիկինը մասնավորապես բողոքել է, թե Բաղրամյանի բաժնի հետաքննիչն իր և դստեր նկատմամբ սպառնալիքներ տալով և բռնություն գործադրելով հարկադրել է բողոքել և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ գործով որպես մեղադրյալ ներգրավված երկու անձանց վերաբերյալ, այսինքն՝ այն երկուսի, որոնց գործերն այս պահին գտնվում են դատաքննության փուլում։ Ավելին, ըստ տիկնոջ՝ հետաքննիչն իրեն գումար է առաջարկել, որպեսզի նա բողոքի  եւ երկու անձանց մեղադրի իր աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ։

«Նույն օրը տրված բացատրությունով, որը խնդրել է ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, կինը կեղծ տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ հիշյալ երկու տղամարդկանց  նկատմամբ բողոքելու դիմաց հետաքննիչը գումար և զարդեր է առաջարկել իրեն, բացի այդ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչը նույնպես իր և դստեր նկատմամբ սպառնալիքներ է տվել և բռնություն գործադրելով իրենց նկատմամբ` հարկադրել է սուտ ցուցմունք տալ»,- նշել է անչափահասի մայրը ՀՔԾ-ում:

Անկեղծ ասած՝ տարբեր գործերով բազմիցս փաստեր արձանագրվել են, երբ քննիչը կամ հետաքննիչը գումար են պահանջել մեղադրյալի օգտին գործողություններ կատարելու համար, բայց որ հետաքննիչը գումար տա, որպեսզի ինչ-որ անձի դեմ հաղորդում ներկայացվի՝ սեռական բռնության վերաբերյալ, նորություն էր։ Առավել եւս, երբ այդ անձն առանձնապես հայտնի չէ հանրությանը եւ հասկանալի չէ, թե որն է այստեղ հետաքննիչի շահագրգռվածությունը։

Ինչեւէ, մոր այս հայտարարությունները նախաքննական մարմինը քննության արդյունքում որակել է որպես սուտ մատնություն եւ մեղադրանք առաջադրել։

Նշենք, որ տիկնոջ անչափահաս աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության վերաբերյալ երկու տղամարդկանց մասով գործերը դատարանում են գտնվում ավելի քան մեկ տարի՝ 2013 թվականի հունիսի 3-ից։ Իսկ քննիչի եւ հետաքննիչի դեմ կինը բողոք է ներկայացրել, ինչպես արդեն նշել ենք, 2013 թվականի նոյեմբերին, երբ այդ տղամարդկանց վերաբերյալ գործերը դատաքննության փուլում էին։ Ակնհայտ է, որ  տվյալ պարագայում մայրը փորձել է պաշտպանել իր իսկ աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության հեղինակներին, ու թերեւս հենց դրանով է պայմանավորված որ մեկ տարուց ավել դատարանի վարույթում քննվում են այս պարզ գործերը։ Նկատենք, որ յուրաքանչյուր գործով որպես մեղադրյալ անցնում է մեկ անձ։

Հուսանք դատարանում պարզ կդառնա մոր՝ այսօրինակ վարքագծի պատճառը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular