ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ, բայց ոչ այս անգամ․ գիշերային արտահերթ նիստի հետքերով․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում կայացած գիշերային արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։ Ինչպես հայտնի է, այս փաթեթի մեկ դրույթը՝ համամասնական ընտրակարգի անցնելը, արդեն ընդունվել էր խորհրդարանի կողմից եւ կկիրառվի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս մեծ փաթեթը ուղարկվել էր նաեւ Վենետիկի հանձնաժողով, եւ ապրիլի 22-ին իշխող ուժը ստացել էր նաեւ նրանց եզրակացությունը։ Սակայն նկատենք՝ երեկ ընդունված նախագծի դրույթներից որեւէ մեկը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի կիրառվելու։ Այսպիսով, ի՞նչ հիմնական փոփոխություններ են առաջարկվում։ Առաջին հերթին հեշտացվում է խորհրդարան մուտք գործելու կարգը կուսակցությունների համար, սակայն բարդանում է դաշինքների համար։ Այժմ գործող 5 տոկոսի փոխարեն կուսակցությունը կմտնի խորհրդարան նաեւ 4 տոկոսի պարագայում, այսինքն՝ շեմն իջեցվում է, իսկ, ահա, այժմ դաշինքների համար գործող 7 տոկոսի փոխարեն այլ կարգավորումներ են։ Եթե դաշինքը բաղկացած է երկու կուսակցությունից, ապա անցողիկ շեմը 8 տոկոս է, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս։ Նկատենք՝ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը հիմնականում հանդես են գալու դաշինքով, իսկ, ահա, իշխող ուժը չի բացառել հենց կուսակցությամբ մասնակցելու տարբերակը։

Այսպիսով, քանի որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքում եւ «Վերածնվող Հայաստան» -ՀՅԴ դաշինքում երկու ուժ է ներգրավված, ապա ստացվում է՝ նրանց համար անցողիկ շեմը կլինի 8 տոկոս, եթե այս օրենսգրքի դրույթները կիրառելի լինեին։ Այժմ գործող օրենքով Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը, իսկ նոր օրենքով՝ 42-րդ օրը: Եթե որեւէ կուսակցություն ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի 50 տոկոսը, ապա այդ կուսակցությունը ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որի արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս: Այժմ գործող օրենսգրքով 54 տոկոս է նախատեսված։ Մեկ այլ փոփոխություն է նախատեսված նաեւ մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքների պարագայում, եւ ամրագրվում է, որ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular