ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի չհեռանալը փակում է բոլոր տեսակի արդարացումների ճանապարհը. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս իշխանություններին սատարողները պետք է լավ հասկանան, որ եթե սրանք այսօր արդարացնում են Արցախի 75 տոկոսի հանձնումն Ադրբեջանին, մեր 5 հազար հայրենակիցների մահը, հարյուրավոր մարդկանց գերեվարության մեջ գտնվելը, անհետ կորելն ու հաշմանդամությունը, ապա մի օր էլ, նույն տրամաբանության մեջ, փորձելու են արդարացնել Արցախի ամբողջական հանձնումը, Սյունիքում տեղի ունենալիք սպառնալից գործընթացները, նոր զոհերը և հավաքական առումով, Հայաստանի թուրքացումը:

Ու ընդհանրապես կապ չունի, թե այսօր իշխանությունները որպես թիրախ ում կընտրեն, ում վրա կբարդեն՝ դա օրվա քաղաքական կոնյուկտուրայի խնդիր է:

Թիրախում մի օր բանակն է, հաջորդող օրը՝ ընդդիմությունը, երրորդ օրը՝ ժողովուրդը... մի խոսքով, սլաքներ ցանկացած ուղղությամբ միշտ էլ կարող են ուղղել, այլ բան է, որ մեկ պարզագույն բան պետք է հասկանալ:

Իշխանությունը պատասխանատվություն է կրում իր պաշտոնավարման առաջին օրվանից մինչև վերջինը օրը տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար:

Եթե նույնիսկ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց 6 ամիս հետո կամ մեկ տարի հետո հասկացել էր, որ եղած հնարավորությունների պայմաններում չի կարող բանակցել, չի կարող պատերազմ վարել, չի կարող համակարգ ղեկավարել, ապա նա ուներ մեկ ճանապարհ՝ ուղղակի հեռանալ:

Նրա չհեռանալը փակում է բոլոր տեսակի արդարացումների ճանապարհը:

Իհարկե ազնվությունն ու բարոյականությունը որևէ առնչություն չունեն սրանց նմանների հետ, սակայն դա դեռ չի նշանակում, որ ամբարտավան, ոչինչ չասող դեմքով կամ փրփրացող բերաններով կարող են ամեն միկրոֆոնի կամ տեսախցիկի առջև կանգնել ու արդարանալ:

Մեր երկրի ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ եթե սրանք այսօր պատերազմի, կորոնավիրուսի, տնտեսական ճգնաժամի մեղքը փորձում են բարդել մնացածների վրա՝ փախչելով պատասխանատվությունից և մեղավորությունից, ապա վաղն էլ նույն կերպ իրենց պահելու են երկրին սպասվող մյուս սպառնալիքների, ողբերգությունների պարագայում:

Ով չի գիտակցում այս պարզ ճշմարտությունը, ապա պետք է սպասի իր պահին՝ իշխանության քաղաքականության պատճառով, իրեն մոտեցող, իր տունը ոչնչացնող և իր կյանքն անիմաստ դարձնող այլ զարգացումների:

Տիգրան Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular