ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակն Ադրբեջանի դեմ է աշխատում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում Ֆրանսիան և ԱՄՆ-ն  պարբերաբար  Ադրբեջանից պահանջում են վերադարձնել  հայ   ռազմագերիներին։ Նախօրեին  էլ  Ադրբեջանը  ընդամենը երեք ռազմագերի է վերադարձրել Հայաստանին։

Այս թեմայով զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբար Արա Ղազարյանի հետ։

Հարցին, թե  ինչո՞ւ է Ադրբեջանը այդքան հորդորներից հետո  միայն երեք ռազմագերի է վերադարձրել` Արա Ղազարյանը պատասխանել է, որ դա   իրավական գործընթաց չէ, որ կարգավորված լինի և  ռեգլամենտ ունենա․ «Ժամանակն Ադրբեջանի դեմ է աշխատում և  որքան ձգվի  ժամանակն, այնքան  Ադրբեջանի նկատմամբ ճնշումները  կմեծանան, որովհետև այն, ինչ անում է Ադրբեջանը` գերիներին չվերադարձնելը, միջազգային հանցագործություն և մարդու իրավունքների խախտում է:  Սա նշանակում է, որ այդ պետությունը աստիճանաբար սկսում է սպառնալիք ներկայացնել միջազգային անվտանգությանը, իսկ դա արդեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված հիմք է, որ միջազգային հանրությունը միջամտի:  Քաղաքական միջամտությունը առայժմ հորդորներով, քաղաքական ճնշումներով, դիվանագիտական ճանապարհով աստիճանաբար որքան Ադրբեջանը ձգում է ժամանակը, այնքան պետություններն ավելի շատ են հիմք ձեռք բերում միջամտելու, որովհետև դա արդեն ոչ թե Ադրբեջանի ներքին գործն է, այլ միջազգային անվտանգության հարց է:  Գնալով քաղաքական ճնշումները կավելանան և Ադրբեջանը հաշվարկներ է կատարում՝ պլյուսներ-մինուսներ կամ գերիներին պահելով՝ ինչ-ինչ զիջումներ կորզելով Հայաստանից, միևնույն ժամանակ աշխատելով քաղաքական ռեսուրս նետել միջազգային ասպարեզ, որպեսզի այնտեղ դիմագրավի քաղաքական ճնշումներին, որոնք գնալով շատանալու են:  Իսկ Լավրովի այցի շրջանակում էլ խոսք է գնում համաձայնագրի մասին, և այն կարգավորող տիրույթ է բերում կողմերին, իսկ եթե կա կարգավորում, ստատուս քվո, կողմերը ձեռք են բերում հավասար հնարավորություններ»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մարդու իրավունքների առումով մենք դիմե՞լ ենք միջազգային  այն ատյաններ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ` փաստաբանը պատասխանել է․ « Այս կարճ ժամանակահատվածում մեզ ամենամոտ կանգնած միջազգային ատյանը և ամենաարդյունավետ գործիքը ՄԻԵԴ-ն ն է: Իհարկե, եթե զինված հակամարտության կոնտեքստում նայենք, ամենալավ ատյանը Միջազգային քրեական դատարանն էր, բայց ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը այդ դատարանին իրավազորությունը չեն ընդունում, որովհետև նրա կանոնադրությունը վավերացված չէ:  Այդ պատճառով էլ այդ դատարանը հասանելի չէ: Ամենահասանելին, որը կարող է արագ արձագանքել` ՄԻԵԴ-ն է: Իհարկե, կարելի է դիմել նաև միջազգային ատյան, ասենք՝ Արդարադատության միջազգային դատարան, բայց դրա արձագանքը բավական երկար է տևում:  Գուցե ապագայում Հայաստանը պատրաստվում է դիմելու ռասիզմի հիմքերով, մոտ կես տարի առաջվա հայտարարությունների հիմքերով, դա էլ կարելի էր ակնկալել, պարզապես դրա վարույթը 10-15 տարի է տևում, դա ապագային միտված գործողություն է:  Ամենաարագն արձագանքել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը: Առայժմ դեռ միակ միջազգային մարմինն է, որն ամենաարագն է արձագանքել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular