ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ազգային աղետ է, և եթե նրան չհեռացնենք իշխանությունից ու թույլ տանք, որ վերարտադրվի, ապա ամիսների ընթացքում կիրականացնենք մեր թշնամիների վաղեմի երազանքը․ Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը հոդվածը գրել, որը ներկայացնում ենք ստորև։

«Երեկ, Ազգային ժողովում  պարտության սիմվոլի ելույթը հարցադրում առաջացրեց.   պարզապես խելագա՞ր է, թե՞ դերասանություն է անում:

Ճանաչելով նրան, կարծում եմ, որ նա դերասանություն է անում, խելագար է խաղում, որ խուսափի դատավարությունից։

Պարտության սիմվոլը տեղեկացված  է, որ վերջին շաբաթներին  իր վարկանիշը  գահավիժում է եւ ամբողջապես կորցրել է կառավարելիությունը։

Առաջիկայում կտեսնենք  խելագարության էլ ավելի ցցուն բեմականություններ։ Սրանք պարտության սիմվոլի աղեկտուր ճիչերն են իր անխուսափելի պարտությունից առաջ:

Նա ազգային աղետ է եւ եթե  նրան չհեռացնենք իշխանությունից եւ թույլ տանք վերարտադրվի, ապա ամիսների ընթացքում  կիրականացնենք մեր թշնամիների վաղեմի երազանքը:

Այս իրավիճակում բոլոր առողջ ուժերի, հայրենիքը սիրողների թիվ մեկ խնդիրը պետք է դառնա պարտության սիմվոլին իշխանությունից հեռացնելը եւ հայկական նյուրնբերգյան դատավարության կազմակերպումը:

Այս պայմաններում այլ ելք չտեսնելով՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անունից սկսում ենք ակտիվ  հանդիպումներ, խորհրդակցություններ երկրի տարբեր ծայրերում ապրող հերոս տղերքի ընտանիքների հետ՝ համախմբելու երկրի փրկության համար առկա ներուժը, ամփոփելու առկա տրամադրությունները՝ առաջիկա արտահերթ ընտրություններում համախմբված հանդես գալու եւ հաղթանակ ձեւակերպելու համար։ Քննարկումների արդյունքում կհստակեցվեն նաեւ մեր մոտեցումները՝ ընտրությունների մասնակից հիմնական քաղաքական ուժերի հանդեպ՝ ավելի լավ պատկերացնելու նրանցից յուրաքանչյուրի ներուժը՝ մեր ընդհանուր խնդիրների լուծման եւ մեր միասնական նպատակներին հասնելու ճանապարհին։

Ստեղծված իրավիճակում երկրի փրկության գործը բոլորինս է, եւ հատկապես նրանցը, որոնց որդիներն իրենց ամենաթանկը՝ կյանքը տվեցին հանուն հայրենիքի, որոնց հազարավոր որդիները վիրավոր են, անհետ կորած կամ գերության մեջ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular